ՀՀԿ-ի մեծամասնություն լինելը բնավ օրինական հիմք չունի, ապօրինությունից օրենք չի կարող բխել. Արա Պապյան

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Factor.am-ը ներքաղաքական արդի վիճակի մասին զրուցել է դիվանագետ, «Մոդուս Վիվենդի»կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան  Արա Պապյանի հետ.

-Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, երբ մի կողմից ՀՀԿ-ն ասում է՝ մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և պիտի առաջադրենք վարչապետի մեր թեկնածուին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցներն էլ բացառում են նման հնարավորությունը՝ նշելով, որ իրենք դեմ են անգամ ՀՀԿ-ի թեկնածուի առաջադրմանը։ Այս իրավվիճակից ի՞նչ հնարավոր ելք եք տեսնում։

-ՀՀԿ-ն նման հայտարարություններով փորձ է անում օրինականության պատրանք ստեղծել: Բայց դրանք սին են ու դատարկ: ՀՀԿ-ն մեծամասնություն է ներկայացնում խորհրդարանում, որովհետև այն ընտրությունների ժամանակ լայնորեն, եթե ոչ համատարած, կեղծել, գնել, նկարել ու սպառանլիքի միջոցով կորզել է քվեները: Նրա մեծամասնություն լինելը բնավ օրինական հիմք չունի՝ այն ապօրինի է: Իսկ իրավունքի հիմնարար դրույթն ասում է ՝ ապօրինությունից օրենք չի կարող բխել. Ex injuria jus non oritur:

Ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մի անգամ եղել է 1988-1991թթ.՝ համաժողովրդական ազգային-ազատագրական շարժում հեղափոխության ձևով: Հետևաբար, կարող ենք կրկնել այն, ինչ մի անգամ եղել է՝ երբ ժողովուրդն իր ցույցերով, հավաքներով և այլ կամարտահայտություններով ակնհայտորեն իր հավանությունն է տալիս մի թեկանածուի, որի թեկնածությունն էլ իր ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ հաստատում է խորհրդարանը: Ազգային ժողովը ՊԱՐՏԱՎՈՐ է լինել ներկայացուցչական մարմին, այսինքն՝ ներկայացնի ժողովրդի միջի տրամադրությունները: Դրանք ինչպիսինն են՝ բոլորիս համար պարզ է: Ինչո՞ւ եմ ես ուզում, որ Նիկոլը լինի վարչապետ և Կարեն Կարապետյանը: Շատ պարզ պատճառով: Կա նախադեպ, երբ Կարեն Կարապետյանը մասնակցել է նախորդ ընտրությունների կեղծմանը: Վստահ եմ, եթե գործադիր լծակները լինեն ՀՀԿ-ի ձեռքում՝ նույնն է փորձելու: Նիկոլի կողմից նման կեղծման նախադեպ չկա: Հակառակը՝ կա նրա նկատմամբ վստահություն: Հետևաբար միակ ելքը համակարգային փոփոխությունն է նոր, ժամանակավոր վարչապետի և կառավարության ճանապարհով, որը վերջնականապես ամբողջանում է ազատ ու արդար ընտրությունների միջոցով, ժողովրդի ազատ կամարտահայտությամբ նոր խորհրդարանի ընտրությամբ: Բնականաբար, մինչ այդ ընտրությունները պիտի կառարվեն սահմանադրական և օրենսդրական էական փոփոխություններ:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս փուլում արտաքին քաղաքական կենտրոնների արձագանքը:

-Գտնում եմ, որ իրենց ճիշտ պահեցին: Մոսկվան բավականին զուսպ էր, գոնե մինչև հիմա: Զերծ մնաց պիտակավորումից ու անվանարկումից: Հուսանք, որ այդ գիծը կշարունակվի: Կարևորում եմ ԱՄՆ և Եվրամիության երկրների, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչերն ու հայտարարությունները: Դրանք հիմնականում կոչեր էին զերծ մնալու բռնություններից, որը թեև կողմերին էր ուղղված, բայց ակնհայտ էր, որ հիմնական թիրախը իշխանություն էր, քանի որ նա էր կիրառում ուժ: Ընդդիմությունը դրա ոչ ցանկությունն ուներ և ոչ նման որևէ քայլ էր արել: Առ այսօր մեր հեղափոխության խաղաղ ու անարյուն բնույթը հիացմունքի է արժանացել՝ հատկապես Արևմուտքում, որտեղ նշվում է, որ հեղափոխությունը ոչ միայն կարող է անարյուն լինել՝ չկա անգամ մեկ զոհ (աչքով չտանք), այլ հարյուր հազարավոր մարդիկ չեն հարձակվել կամ կողոպտել որևէ խանութ կամ հիմնարկ: Եվ ընդհանրապես հանցավորության մակարդակը երկրում ոչ միայն չի աճել այս տասն օրվա մեջ, այլ թերևս նվազել է: