2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Լուրեր

15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ.

«6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։

4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։

Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով․ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խոշտանգումներ, կանխամտածված սպանություններ և մարմինների անարգումներ ինչպես Արցախի Հանրապետության զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։

2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում նաև՝ ստուգելու միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ։

Այն փաստը, որ վերոհիշյալ ապօրինի գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և իրավական հետևանքներ չունեցան, է՛լ ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ։

Ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։

Ագրեսիվ պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը և այլն։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և չեն դադարեցնում ագրեսիվ գործողությունները, մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների»,- ասված է հայտարարության մեջ: