Նոր պատերազմի վտանգ կա՞. Փաշինյանի հայտարարությունը թեժ քննարկումների առիթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում պահպանվող պայթյունավտանգ իրավիճակին զուգահեռ՝ Երևանում թեժ քննարկումներ են ծավալվել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության շուրջ:

Նիկոլ Փաշինյանի ելույթն այն մասին էր, որ Հայաստանը պատերազմից հինգ պակաս իրավիճակում է, այսօր խորհրդարանում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ պատերազմի վերսկսման՝ Փաշինյանի ահազանգի ֆոնին իշխանությունների անգործությունն է մատնանշում: Ընդդիմադիր պատգամավորը նշում է՝ Արցախում իրավիճակը լարված է, իսկ Հայաստանում ՔՊ-ականներն իրենց իշխանության ամրապնդման հարցերն են լուծում:

Հայաստանի և Արցախի սահմաններին ռազմական էսկալացիայի վտանգ կա, ինչի մասին էլ հանրությանը տեղեկացրել է երկրի ղեկավարը, որպեսզի քաղաքացուց մինչև պաշտոնյա իրենց անելիքն իմանան, ընդդիմադիրներին հակադարձում է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Իսկ երկրի ղեկավար կազմն ի՞նչ է անում պատերազմի վերսկսումը կանխելու համար․ ՔՊ-ից նշում են՝ ձգտում են խաղաղության պայմանագիր կնքել:

Պաշտոնական Երևանն ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով մարտին սկզբին է հայտարարել, թե պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Ալիևի վարչակազմից ստացված առաջարկների հինգ կետանոց փաթեթի շրջանակում՝ ավելացնելով Հայաստանի կողմից միայն երկու կետ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել տրանսպորտային ուղիները։

Տիգրան Աբրահամյանը նշում է՝ ադրբեջանական պայմաններն ընդունելով՝ Հայաստանը մեծացնում է հավանականությունը, որ Արցախն Ադրբեջանի կազմում կհայտնվի:

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ ընդդիմությունը խտացնում է գույները և ռազմական սադրանքի մասին հայտարարություններ անում, որոնց հաջորդում է ադրբեջանական էսկալացիան: Իշխող ուժի ներկայացուցիչը շեշտում է՝ Երևանն առաջարկությունների երկու կետով առաջ է քաշել արցախահայության իրավունքներին և Արցախի կարգավիճակին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ օրն արված հայտարարությանն այսօր նաև ԱԺ արտահերթ նիստում էր ուշադրության կենտրոնում։ Սակայն հավանական պատերազմի թեմայի շուրջ լուրջ քննարկում չեղավ, կարճ ժամանակ անց ամեն ինչ մտավ ընդդիմություն-իշխանություն՝ սովորական դարձած փոխադարձ մեղադրանքների դաշտ։ «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ իշխանությունն արտահերթ նիստ չի հրավիրում հենց Փաշինյանի ահազանգի հետքերով, փոխարենը ՏԻՄ օրենքում է հրատապ փոփոխություն անում:

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում պատերազմի վտանգի մասին հայտարարությանն անուղղակի արձագանքել են նաև Արցախից: Նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԽ նիստի ընթացքում հայտարարել է Արցախի պաշտպանությունն առավել վճռական կազմակերպելու մասին:

Մեկ շաբաթից ավելի է՝ շարունակվում է ադրբեջանական զինուժի ներխուժումը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածք: Արդյո՞ք ռազմական էսկալացիան կսրվի, թե՞ Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիևը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները սկսելու հարցում համաձայնության կգան՝ պարզ կդառնա հաշված օրերս անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան