Իշխանություն փոխանցելու մասին խոսք չի եղել Սերժ Սարգսյանի հրաժարականի առթիվ ՀՀԿ խմբակցության նիստում

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անորոշության մատնված ՀՀԿ-ականներից Factor.am-ին հայտնի դարձավ, որ մինչ հրաժարականը ԱԺ-ում հրավիրված ՀՀԿ խմբակցության նիստում խոսք չի եղել իշխանություն փոխանցելու ու արտահերթ ընտրությունների մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշումը անսպասելի է եղել ՀՀԿ-ականների համար։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հրապարակումից առաջ՝ ժամը 3-ին, նիստի է հրավիրել ՀՀԿ պատգամավորներին ու հայտնել այդ լուրը։

Թե ինչ է լինելու Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` որևէ հստակեցում չի եղել, առավել ևս խոսք չի գնացել իշխանություն փոխանցելու ու ժողովրդի թեկնածուին վարչապետ նշանակելու կամ արտահերթ ընտրությունների մասին։ Նիստը շատ կարճ է տևել։ Հայտնի դարձավ նաև, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրը առանձնապես ծանր է ընդունել ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ չթաքցնելով հուզմունքը։

Ներկաները,սակայն, չեն տպավորվել: «Գիտենք, որ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր համար էր լացում»,- իր տպավորությունը փոխանցեց ներկաներից մեկը։ ՀՀԿ-ում այժմ կատարյալ անորոշության մեջ են ու անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան վաղվա բանակցություններին՝ հասկանալու համար, թե իրենց ինչ կարող է սպասել առաջիկայում, քանի որ տարիներ ի վեր տիրապետելով իշխանության լծակներին կամ դրանց գոնե մոտ լինելով, շատ բան ունեն կորցնելու։

Նշենք, որ երեկ նույն ժամին իր «Ֆլորենս» ռեստորանում Հայաստանի օլիգարխների հետ հանդիպել է վարչապետի ներկա պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և հայտնել Սերժ Սարգսյանի նախապատրաստվող հրաժարականի լուրը։ Հանդիպումը առաջինը լքել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Օլիգարխները թերևս նույնպես դժգոհ են, որ Սերժ Սարգսյանը լքեց իրենց։

Մարինե Խառատյան