Գարունը «թանկ է նստում»․ սուբսիդավորումը չի հասցնում պարարտանյութի գնաճի հետևից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.08.2026 | 13:04
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, որպեսզի կալանքի տարվի, բայց տեղափոխվել է բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:58
Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով
25.08.2026 | 12:49
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել. պաշտպան
25.08.2026 | 12:45
«Ալֆա» ջոկատն ուղղարկում եք երեք անչափահաս երեխաներով տուն, բոլորդ էլ գիտեք՝ ոչ մեկ չի փախնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:37
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց բժշկական կենտրոն
25.08.2026 | 12:34
Բաքվում պահվող գերիների մասին խոսելու անձնական լեգիտիմություն ունի միայն Գեղամ Մանուկյանը․ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 12:27
«Յուվենտուսի» թուրք ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել
25.08.2026 | 12:19
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը
25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
Բոլորը

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, և ֆերմերների առաջ կանգնած է կարևոր մի խնդիր՝ պարարտանյութերի ձեռքբերումը։ Վրաստան, Ռուսաստան, Իրան․ սրանք են Հայաստանին պարարտանյութ մատակարարող հիմնական երկրները։ Երբ նշված երկրներում լինում են թանկացումներ կամ այլ խնդիրներ, դրանց ծանրությունը զգում է նաև հայ գյուղացին։

Ընդ որում՝ պարարտանյութի հստակ գին չկա․ տարբեր մարզերում տարբեր գին են վճարում։ Խնդրի մասին առաջին ահազանգողներից էին Շիրակի ֆերմերները։ Ասում են՝ պետության հաստատած սուբսիդիան քիչ է։

«Զանգեք Ռուսթավիի գործարան, իմացեք պարարտանյութի գինը։ Շատ լավ էլ գիտեք ձեր հարկ ու տուրքը, շատ լավ էլ գիտեք լոգիստիկ ծախսերը։ Կառավարությո՛ւն, ծրագիր ես ներկայացնում, 4,9 մլրդ դրամ դուրս ես գրում բյուջեից, բայց մինչև հիմա գին չես ֆիքսե՞լ»,- բողոքում էր շիրակցի ֆերմերներից մեկը։

Սուբսիդիաների մասին դեռ մարտի սկզբին հայտարարել էր կառավարությունը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատեց՝ պարարտանյութերը թանկացել են, պետք է օգնեն գյուղացիներին։

«Այս տարվա սկզբից պարարտանյութերը կտրուկ գնաճ են արձանագրել՝ 2․5-3 անգամ։ Եվ դա իրականում գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին դրել է շատ փխրուն ու խոցելի իրավիճակի մեջ։ Որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցության ծրագրով․ այսինքն՝ մինչև 3 հեկտար մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 9․000 դրամ»,- կառավարության նիստին նշեց Քերոբյանը։

Սամվել Ավետիսյանը, որ 2002-2011 թվականներին եղել է Հայաստանի գյուղնախարարի առաջին տեղակալը, բացատրում է, որ կառավարությունն այս որոշումն ընդունել է մարտի սկզբին։ Դրանից հետո պարարտանյութերի գները շարունակել են փոխվել, ինչպես և սպասելի էր՝ թանկացման ուղղությամբ։

«Շատ վիճահարույց որոշում է ոչ միայն մասնագետների համար, այլ նաև հենց ֆերմերների, գյուղացիների համար։ Նախատեսված է, որ սուբսիդավորվում է գնի 50 տոկոսը, բայց գինը հիմա հասել է 22-23 հազար դրամի, իսկ սուբսիդավորվող մասը ընդամեը 9․000 դրամ է»,- նշում է Ավետիսյանը։

Նախարարությունում հաշվարկել են, որ սուբսիդիաների տրամադրման արդյունքում կապահովեն Հայաստանում շուրջ 55.000 հա ցանքատարածությունների պարարտացում, և դրա վրա կծախսվի 4․9 միլիարդ դրամ կամ շուրջ 10 միլիոն դոլար։

Մարզերից ներկայացված պահանջարկի համաձայն՝ ամենաշատ պարարտանյութերը կստանան Արմավիրն ու Շիրակը՝ ավելի քան 5․000 տոննա։ Ամենաքիչը կստանան Վայոց ձորն ու Տավուշը՝ 420 և 356 տոննա համապատասխանաբար։

Միայն սուբսիդավորումը, սակայն, ամբողջությամբ չի ծածկում ռիսկերը։ Բաց է մնում հարցը, թե, օրինակ, Լարսի փակման դեպքում խնդիրն ինչպես պետք է կարգավորվի, իսկ ցանքի սեզոնը սարերի հետևում չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան