Եթե ՀՀ-ում հեղափոխություն լինի, ապա այն հաստատ չի լինի թավշյա. Ֆյոդոր Լուկյանով

Լուրեր

17.03.2026 | 21:30
Դիմում եմ ընդդիմությանը, որ ընտրակաշառք եք որակում առողջապահության ապահովագրությունը՝ դո՛ւք անեիք այդ ռեֆորմը, ձեզ ընտրեին․ Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 21:21
Քուվեյթը հայտարարել է, որ երկու հրթիռ և 13 դրոն է որսացել
17.03.2026 | 21:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.03.2026 | 20:55
Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին. Մակրոն
17.03.2026 | 20:44
«Ադրբեջանում կառավարության քննադատների ձերբակալության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները չեն կատարվում». ԵԽ Նախարարների կոմիտե
17.03.2026 | 20:30
Մեզ առաջարկվում է երկընտրանք՝ Փաշինյա՞ն, թե Կարապետյան, պատերա՞զմ, թե խաղաղություն․ ես մերժում եմ դա․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 20:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.03.2026 | 20:01
ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է սովի մատնել ևս 45 միլիոն մարդու
17.03.2026 | 19:43
Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ներկայացուցիչներն այցելել են հայ-թուրքական «Մարգարա» անցակետ
17.03.2026 | 19:26
Փաշինյանի բաժանած կրծքանշանները մատակարարել է ժամանակին անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը
17.03.2026 | 19:12
ԵՄ-ն կֆինանսավորի «Դրուժբա»-ի վերանորոգումը. Կիևը համաձայնել է Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումների վերականգնման համար օգնությանը
17.03.2026 | 19:00
Քոչարյանը սպառված գործիչ է՝ խոստացավ, բայց Փաշինյանին չհեռացրեց, անգամ անվստահություն չհայտնեցին․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 18:47
Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանին. ՄԱԿ-ը զգուշացնում է՝ որոշ հարվածներ ռազմական հանցագործություն են
17.03.2026 | 18:32
Լապորտան հաստատել է Հանսի Ֆլիկի նոր պայմանագիրը
17.03.2026 | 18:28
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդել Հայաստանի գնաճի վրա․ ԿԲ նախագահ
Բոլորը

Թե ինչպես են Ռուսաստանում ընկալվում Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ օրեր շարունակ չդադարող քաղաքացիական անհնազանդության ակցիաները Factor.am-ը զրուցել է «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի պաշտպանության ու արտաքին քաղաքականության խորհրդի նախագահ, «Վալդայ» միջազգային ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովի հետ:

-Պարոն Լուկյանով, ինչպե՞ս են Ռուսաստանում ընկալվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

-Հայաստանի մասին իմ պատկերացումներից կարող եմ դատել, որ Ձեր երկրի քաղաքական մշակույթն իր մեջ ներառում է ակտիվ հանրային քաղաքականության  էլեմենտներ: Այն ուղղակի Հայաստանի քաղաքական մշակույթի անբաժանելի մասն է, և պարբերաբար կրկնվող երևույթ է: Այժմ մենք դրա հերթական դրսևորումներից մեկի ականատեսն ենք: Չեմ կարծում, որ սա կարող է ինչ-որ լուրջ հետևանքների հանգեցնել:

-Հայաստանում ընդդիմության առաջնորդները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն հայտարարել են «թավշյա հեղափոխության» սկզբի մասին: Հնարավո՞ր են հեղափոխական զարգացումներ:

-Չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ այժմ «թավշյա հեղափոխությունների» ժամանակն անցել է և լրիվ այլ իրավիճակ է: «Թավշյա հեղափոխությունների» կամ նման կարգի սոցիալ-քաղաքական ընդվզումների պիկը 2000-ակաների կեսերին էին, երբ բավականին շատ էին հաջողված ու չհաջողված նման մասսայական իրադարձությունները: Այնուհետև ամեն ինչ սկսեց փոխվել: Կարելի է Ուկրաինայի օրինակով տեսնել, թե ինչպես տրանսֆորմացվեց բողոքի կառուցվածքն ու բնույթը: 2004 թ.-ի և 2014 թ.-ի ուկրաինական ճգնաժամերի միջև տարբերությունները շատ-շատ են: Եթե 2004 թ.-ի բողոքի ակցիաները մեծ խեղկատակություն էին հիշեցնում, որն ունեցավ քաղաքական հետևանքներ, սսկայն առանց լուրջ կորուստների անցավ, բայց 2014թ.-ի Մայդանի իրադարձություններն արյունոտ դրամա էին և հանգեցրին պատերազմի:

Սա պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ փոխվել էր Ուկրաինան, այլ նաև մեծ դեր խաղաց միջազգային հարթությունում խաղի կանոնների խստացումը: Այժմ, իմ կարծիքով Լիբիայում ու Սիրիայում պատերազմների հանգեցրած «արաբական գարնան» և ուկրաինական Մայդանի ֆոնին «թավշյա հեղափոխությունների» մոդելն ակտուալ չէ: Հեղափոխություններն այժմ ոչ մի կերպ թավշյա չեն: Եթե դրանք տեղի են ունենում, ապա շատ կոշտ մեթոդներ են կիրառվում: Մյուս կողմից՝ պետությունների ղեկավարներն էլ, աչքի առաջ ունենալով վերոնշյալ արյունալի իրադարձությունները, ամեն ինչ անում են հեղափոխություններ թույլ չտալու համար:  

-Կարծում եք, եթե Հայաստանում էլ տեղի ունենան հեղափոխական գործընթացներ, ապա դրանք անպայման կուղեկցվեն արյունալի իրադարձություններո՞վ:

-Գուցե, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանում ոչ մի հեղափոխական գործընթաց տեղի չի ունենա: Այն, ինչ ես ներկայացրեցի, վերաբերում էր միջազգային պրակտիկային, հանրահայտ դեպքերին, ոչ թե կոնկրետ Հայաստանին: Սակայն, եթե ինչ-որ մեկին հաջողվի ինչ-որ կերպ իրավիճակը Հայաստանում ապակայունացնել, ապա Հայաստանում թավշյա ոչինչ չի լինելու, հատկապես, որ երկիրը փաստացի պատերազմի մեջ է: Ի՞նչ թավշյա հեղափոխության մասին է խոսքը:

-Ինչպե՞ս է ընկալվում Ռուսաստանում  ՀՀ-ում իրավիճակի հնարավոր ապակայունացումը կամ հեղափոխությունը, ի՞նչ ազդեցություն այն կունենա տարածաշրջանի վրա:

-Պատասխանը պարզ է: Ազդեցությունը բացասական կլինի: Ռուսաստանում միայն բացասական կդիտարկվի տարածաշրջանում իրավիճակի հնարավոր ապակայունացման հեռանկարը, քանի որ այն մեծ նշանակություն ունի Մոսկվայի համար: Հայաստանը հատկապես միջազգային լարված իրավիճակի պայմաններում գտնվում է շատ մեծ ռիսկի գոտում: Այստեղ միահյուսվում են մի քնաի գործոններ: Առաջինը դա, իհարկե, Ղարաբաղն է, սակայն պետք չէ մոռանալ նաև սիրիական ճգնաժամի ու ընդհանրապես Մերձավոր Արևելքում ոչ կայուն իրավիճակի մասին, որն այդքան էլ հեռու չէ Հայաստանից: Ինչպես նաև կա Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակասությունների խորացման հեռանկարը, և այստեղ բացառված չեն ռազմական սցենարները: Անհասկանալի ու անկանխատեսելի է տարածաշրջանում նաև Թուրքիայի պահվածքը: Այսպիսով Հայաստանի շուրջ բոլոր հնարավոր խնդիրները առկա են: Ոստի ներքին իրավիճակի ապակայունացումը կարող է իսկապես լուրջ հետևանքներ ունենալ:

Արշալույս Մղդեսյան