«Շախմատը խաղ է՝ պատերազմի տարրերով». ապոլիտիկ զրույց Էլինա Դանիելյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի «A-politic» հաղորդաշարի հյուրն է Եվրոպայի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Շախմատիստուհին խոստովանում է, որ գերադասում է խաղալ տղամարդկանց հետ, որովհետև այդ դեպքում երկուստեք հաղթելու ցանկությունն ավելի մեծ է. որքան ուժեղ է մրցակիցը, այնքան քիչ է պատահական՝ անուշադրությամբ պայմանավորված սխալների հավանականությունը:

Հոգեբանական խնդիրներն Էլինան հաղթահարում է միայնակ՝ առանց հոգեթերապևտների օգնության: Ըստ գրոսմայստերի՝ խաղի առանձնահատկություններից է մրցակցի խաղաոճի ուսումնասիրության «տնային աշխատանքը» և բուն մրցապայքարի ժամանակ նրան անակնկալի բերելը: Այս առումով, նրա կարծիքով, «համակարգիչը սպանում է շախմատը», քանի որ նոր սերնդի շախմատիստները հաճախ խաղարկում են համակարգչի կողմից թելադրված և «անգիր արած» տարբերակները:

1970-ական թվականներից շախմատը խիստ քաղաքականացվել է և այդ գործընթացի գագաթնակետն էր 1978 թվականի Կարպով-Կորչնոյ մրցապայքարը, որի մասին անցած տարի գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել: Հայ գրոսմայստերն այդ ժապավենի վերաբերյալ ունի որոշակի վերապահումներ․ նրա կարծիքով՝ շախմատի տեսակետից «Աշխարհի չեմպիոնը» ֆիլմը «բնական չէր»:

Արդյո՞ք շախմատը պատերազմ է, ինչպես պնդում է այդ ֆիլմի հերոսներից մեկը: Էլինա Դանիելյանի կարծիքով՝ պատերազմը չափից դուրս ուժեղ բառ է՝ շախմատը բնութագրելու համար. դա խաղ է՝ պատերազմի տարրերով, քանի որ դու ես որոշում քո «զորքի» գործողությունները և պատասխանատվություն ես կրում դրա համար:

Մանրամասները՝ տեսանյութում: