12 կողմ, 7 դեմ. ՇՊՀ-ն նոր ռեկտոր ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որի միակ մասնակիցը 3 տարուց ավելի ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն էր։

Հոգաբարձուների խորհրդի նիստը տևեց մոտ երեք ժամ։ Հոգաբարձուների 20 անդամից նիստին ներկա էին 19-ը․ հարգելի պատճառով չէր ներկայացել միայն Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։ Վերջինս, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի պարզաբանմամբ, հիվանդ է։

Հոգաբարձուների անդամներից 12-ը կողմ, 7-ը դեմ քվեարկեցին Երվանդ Սերոբյանին։ Նա ընտրվեց ռեկտոր։

Լրագրողներին տված իր հարցազրույցում Սերոբյանը խոսեց դասախոսների աշխատավարձի բարձրացման, մթնոլորտի բարելավման մասին։

Լրագրողներից մեկի հարցին, թե արժանապատի՞վ է արդյոք բուհի դասախոսների աշխատավարձը և պլանների մեջ կա՞ աշխատավարձի բարձրացում, վերջինս ասաց․ «Լսեցիք, որ իմ ծրագրում տեսանելի ապագայում կա աշխատավարձի բարձրացում, եթե հարցնեք՝ ի՞նչ չափով, բնական է՝ բյուջեն կորոշի և կորոշի հոգաբարձուների խորհրդի հաստատմամբ։ Արժանապատի՞վ է աշխատավարձը, կասեմ՝ անկեղծորեն՝ ոչ»։

Այն հարցին, թե ռեկտորի աշխատավարձը բուհում 700 հազար դրամ է, սա որքանո՞վ է արդարացված դասախոսների ցածր աշխատավարձի ֆոնին, Երվանդ Սերոբյանը պատասխանեց, որ աշխատավարձի չափն ինքը չէ որոշել, երբ ստանձնել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, աշխատավարձի այդ չափը հաստատված է եղել հոգաբարձուների խորհրդով։

Ըստ նրա՝ ինքը ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնելիս առաջարկել է նվազեցնել այն, սակայն հոգաբարձուների խորհուրդը չի փոխել։

Հարցին՝ իսկ հիմա, երբ արդեն ռեկտոր եք ընտրվել, կփոխե՞ք, կնազեցնե՞ք վարչական աշխատակիցների աշխատավարձի չափը, Երվանդ Սերոբյանը պատասխանեց, որ վերջիններիս աշխատավարձը ոչ թե պետք է ցածրացնել, այլ պիտի բարձրացնել դասախոսների աշխատավարձը։

Մթնոլորտի հարթեցման առումով նորընտիր ռեկտորն ասաց, որ 3-4 տարվա ընթացքում բավական աշխատանք է արված, այժմ աշխատանքային մթնոլորտ է տիրում բուհում։

«Եթե ձեզ թվում է՝ 450 հոգանոց կոլեկտիվում կառավարչից բոլորը պետք է գոհ լինեն, եթե նման բան լինի, հաջորդ օրն այդ կառավարչին պիտի ուղղակիորեն հանեն աշխատանքից։ Ցանկացած որոշում որոշ մարդկանց կողմից անտարբերությամբ է ընկալվելու, մյուս մասի կողմից ընկալվելու է որպես դժգոհություն, մի մասն էլ կարող է գոհ լինել»,- ասաց Երվանդ Սերոբյանը։

Արմիկ Մովսիսյան