Մոսկվան արդեն ընտրել է թիրախները․ Բլինքեն

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը հիմք է ստեղծում պատերազմ սկսելն արդարացնելու և առաջիկա օրերին Ուկրաինայի վրա հարձակում սկսելու համար։ Այս մասին Բլինքենը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ կոչ անելով Մոսկվային փոխել իր քաղաքականությունը, գրում է CNN-ը:

Բլինքենը փոխել է իր այցերի ժամանակացույցը, որպեսզի կարողանա ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ինքը ներկայացնում է ԱՄՆ հետախուզության տվյալները, որոնց համաձայն Ռուսաստանը ներխուժման համար պատրվակներ է հորինում, իսկ  Արևմուտքը փորձում է «ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի նա հրաժարվի պատերազմի ուղուց և ընտրի այլ ճանապարհ, քանի դեռ ժամանակ կա»:

«Այսօր ես այստեղ եմ, որպեսզի ոչ թե պատերազմ սկսեմ, այլ կանխեմ այն»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին առկա ապացույցները ցույց են տալիս, որ Ռուսաստանը «շարժվում է դեպի մոտալուտ ներխուժում» և զորքերը դուրս չի բերում՝ չնայած Մոսկվայի հավաստիացումներին: «Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են մտնել Ուկրաինա, հարձակվել Ուկրաինայի վրա», – հինգշաբթի օրը Սպիտակ տնից հեռանալիս լրագրողներին ասել է Բայդենը:

Ռուսաստանը հերթական անգամ հերքել է այս մեղադրանքները, թե պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա՝ դրանք որակելով «անհիմն»։

Անվտանգության խորհրդին ուղղված իր ուղերձում Բլինքենը ներկայացրել է մի քանի քայլեր, որոնք ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ռուսաստանը կձեռնարկի առաջիկա օրերին՝ փորձելով արդարացնել ռազմական գործողությունները Ուկրաինայում: Նա հայտարարել է, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կփորձի պատերազմի համար պատրվակ ստեղծել, որը կարող է լինել հորինված ահաբեկչական գործողությունը Ռուսաստանի ներսում, կամ ասենք, զանգվածային գերեզմանի, իբր, հայտնաբերումը կամ անօդաչու թռչող սարքի կազմակերպված հարվածը:

«Ռուսաստանը կարող է այս իրադարձությունը բնութագրել որպես էթնիկ զտում կամ ցեղասպանություն՝ ծաղրելով մի հայեցակարգ, որը մենք այս պալատում անլուրջ չենք ընդունում», – ասել է Բլինքենը:

Բլինքենը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, հրատապ հանդիպումներ կանցկացնեն նախքան հարձակումը, որը կուղեկցվի նաև կիբերհարձակումներով։ Բլինքենը նաև ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Մոսկվան արդեն ընտրել է այն թիրախները, որոնց ուղղությամբ ռուսական տանկերն ու զորքերը կշարժվեն, այդ թվում՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը:

Տաթև Ֆռանգյան