Երեխայի գլխին հարվածել, դեղորայք են ներարկել՝ կա հետազոտության պատասխանը․ մոր պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Փետրվարի 2-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին Ոստիկանությունը հաղորդում է ստացել: Ինչպես նշել էր երեխայի մայրը՝ 2019 թ․ մարտից մինչև 2021 թ․ հոկտեմբերի 14-ը՝ իր դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է մանկապարտեզ, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք։

FactorTV-ին հայտնել էր, որ խոսքը Երևանի թիվ 124 մանկապարտեզի մասին է։ Ոստիկանության հաղորդագրության հրապարակումից երկու օր անց երեխայի հետ նույն խմբակում սովորող մյուս երեխաների ծնողներն ինքնակամ ներկայացել էին Ոստիկանություն և ցուցմունք տվել։ Նրանք կտրականապես հերքում էին բռնության փաստը։ Ծնողները նշում էին՝ ենթադրյալ բռնության զոհ դարձած երեխան շփում չի ունեցել խմբի մյուս տարեկիցների հետ, մայրն էլ իրեն մշտապես հեռու է պահել իրենցից։

Մանկապարտեզի երեխաներից մեկի մայրը՝ Անահիտ Եկոբյանը, մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ ենթադրյալ բռնության ենթարկված երեխայի մայրն այս ամենը կազմակերպել է երրորդ երկիր դիմելու և ապաստան ստանալու համար։ Նրանց խոսքով՝ իրենց երեխաները տարիներ շարունակ հաճախել են թիվ 124 մանկապարտեզ և որևէ դժգոհություն երբեև չեն լսել և չեն ունեցել։ Այդ ժամանակ մեզ չէր հաջողվել կապ հաստատել ոստիկանություն հաղորդում ներկայացրած կնոջ հետ և լսել նաև նրա պարզաբանումները։

FactorTV-ն այսօր վերջապես զրուցել է  ենթադրյալ տուժող երեխայի մոր հետ, որը  պատմել է հետևյալը. «Երեխայի խմբի ծնողների հետ չեմ շփվել, տեղի ունեցածից անմիջապես հետո դիմել եմ համապատասխան միջոցների, չեմ գնացել մանկապարտեզ, չեմ փորձել իրենց հետ խոսել, միանգամից բողոք էի ներկայացրել քաղաքապետարան:

Ինչպես նշում է երեխաս՝ 7 տղա և 1 աղջիկ երեխա եղել են հիմնական «գործիքակազմը» դայակ-դաստիարակների համար: Իրինա Ալեքսանյանն իր երկրորդ հեռախոսը տվել է երեխաներին՝ ասելով՝ նայեք, այստեղ մուլտիկներ են, և այստեղ ինչ անում են, արեք այս երեխայի հետ: Ինչն էլ նրանք արել են՝ հանել են հագուստները, մատ են մտցրել: Իմ երեխան ոստիկանությունում էլ է ասել այդ մասին: Անգամ նա դժվարացել է միզել, ես նրան տարել եմ մանկական գինեկոլոգի մոտ, այս մասին չէի ուզում խոսել, քանի որ լրատվամիջոցներով տարածվում է և քննություն է ընթանում»:

Թե ինչ փաստեր կան երեխայի կրած վնասվածքների մասին, մայրը նշում է. «Երեխան ասել է, որ ընկեր Իրինան տաք խաղալիք է դրել իր կրծքավանդակին… Դատաբժշկական փորձագետը նայել է, այրվածքը հիմա համարյա չորանում է, քանի որ մի քանի ամիս անցել է և դեղորայքով մշակել եմ: Ունեմ լուսանկարը, որ երեխաները մատ են մտցնում աղջկաս աչքի մեջ: Ես ունեմ նաև երեխայի գլխի ՀՏ հետազոտությունները, իսկ դատաբժշկական փորձաքննությունները շարունակվում են, ավարտված չեն:

Ես քաղաքապետարան և ոստիկանություն դիմել եմ հոկտեմբերի 14-ից հետո, երբ որ երեխան ասաց, որ գլխին հարվածել են, նաև անհայտ դեղորայք էին ներարկել… Ես երեխայիս տարել եմ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ բժշկուհին մեզ թերթիկ տվեց, որտեղ նշված է՝ գլխուղեղի փակ ցնցում և նյարդաբանի խորհրդատվություն, նաև պոլիկլինիկայից անվճար համակարգչային տոմոգրաֆիա անելու ուղեգիր ենք ստացել, վերադարձել հիվանդանոց և ՀՏ արել…

Քաղաքապետարանում երեխային հարցրեցին՝ կարո՞ղ է ընկեր Իրինան մուլտիկ էր տվել հեռախոսով նայեք, այլ ոչ թե սեռական բնույթի վիդեոներ, աղջիկս ասաց՝ ոչ, և կետ առ կետ բացատրեց, հիմա չեմ ուզում մանրամասնել… Երեխան պատմել է նաև՝ ինչպես են հող կերցրել, ինչպես են ձեռքերը կապել… »:

Մանրամասները՝ տեսանյութում:

Factor.TV-ի ռեպորտաժն այս թեմայով՝ ավելի ուշ։