Փաշինյանը կհրավիրվի հարցերին պատասխանելու. ինչ է բացահայտելու պատերազմի քննիչ հանձնաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Բոլորը

44-օրյա ավերիչ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր գումարել է առաջին նիստը: Պատերազմից ավելի քան մեկ տարի անց իշխանություններն այսօր որոշակիացրեցին, որ ցանկանում են պարզել ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պարտության քաղաքական ու ռազմական պատճառները, զինվորական ղեկավար մարմինների ընդունած որոշումների օպերատիվությունը, դրանց համարժեքությունը ստեղծված ռազմական իրավիճակին, պատերազմի ընթացքում սպառազինությանն առնչվող խնդիրները։ Իսկ վերջում անդրադարձ կկատարվի բանակցային գործընթացին ու պատերազմի ավարտին:

Հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ այս հարցերի պատասխանները ստանալու համար նախ քննիչ հանձնաժողով կհրավիրվեն բարձրաստիճան պաշտոնյաները․ «Նիկոլ Փաշինյանն անպայման կանչվելու է: Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։ Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը»: 

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, նույն վստահությամբ չի հավաստիացնում, որ հանձնաժողովը կմատնանշի Փաշինյանի՝ պատերազմի ընթացքում թույլ տված սխալները: Հիշեցնենք, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իրեն չի համարում պարտության թիվ մեկ մեղավորը:

Իշխանությունը միայնակ կքննի իր իսկ կառավարման շրջանում տեղի ունեցած պատերազմի հանգամանքները․ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Իշխանական խմբակցությունից ընդդիմության այս քայլը որակում են դասալքություն: Ընդդիմությունից հակադարձում են՝ իշխանությունների նպատակը ոչ թե պատերազմի մեղավորներին բացահայտելն է, այլ պատասխանատվությունը իշխանությունից հեռացնելը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ընդդիմությունը խուսափում է գալ քննիչ հանձնաժողով, քանի որ ստիպված է լինելու ապացուցել պատերազմից հետո հանրահավաքների ժամանակ հնչեցրած մեղադրանքները:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը բացառապես իշխանության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի արդյունավետությանը չի հավատում։ Նա հարց է բարձրացնում՝ հանձնաժողովն ինչպե՞ս է օբյեկտիվ քննություն իրականացնելու, երբ ուսումնասիրության առարկան լինելու է հանձնաժողովի անդամների քաղաքական ղեկավարի մեղավոր լինել-չլինելը:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անթույլատրելի է համարում մինչ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելն ու ինչ-որ մեղադրանքներ վերագրելը: Նա, միաժամանակ, կարծում է, որ իշխանություններն ընդդիմության բացակայության պարագայում պարտավոր էին այլընտրանքային ձևաչափ առաջարկել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքը հանրային վստահություն ունենար:

Կարեն Վրթանեսյանն էլ կարծում է, որ անկողմնակալ քննություն կարող է իրականացվել միայն իշխանափոխությունից հետո:

Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, հավաստիացնում է, որ անաչառ են գործելու: Նշում է, որ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված է լինելու նաև ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա այժմ պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փորձագետ է: «Հաղթելու ենք» կարգախոսի քարոզիչ Հովհաննիսյանը, հիշեցնենք, պատերազմի ողջ ընթացքում ներկայացնում էր տեղեկատվություն, որը, սակայն, պարզվեց՝ իրականության հետ կապ չուներ։

Իշխանությունները նախապես հայտարարել էին, որ հանձնաժողովում ներգրավված են լինելու արտախորհրդարականան ուժեր: Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտնեց՝ նրանցից որևէ մեկը ներգրավված չէ․ օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, քանի որ Սահմանադրությամբ հանձնաժողովի կազմում կարող են միայն ԱԺ պատգամավորներ լինել։

Հիշեցնենք, որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին իշխանությունները հայտարարեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո։ Անցած վեց ամիսներին, սակայն, օրենսդրությունը փոփոխելու ուղղությամբ որևէ նախաձեռնություն չեղավ։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ղեկավարել է նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը: Մեկ տարի գործած այդ հանձնաժողովը, չնայած նախապես տրված մեծ խոստումներին, այդպես էլ հանրությանը չներկայացրեց, թե, ի վերջո, ինչ է բացահայտել։

2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների բացահայտման վերաբերյալ տրված և չկատարված խոստումների ֆոնին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովից ակնկալիքները բախվում են հարցադրման՝ եթե այս իշխանությունը չկարողացավ բացահայտել և հանրությանը մատնացույց անել իր քաղաքական հակառակորդի կառավարման շրջանում տեղի ունեցած պատերազմի մեղավորներին, ապա ինչպե՞ս է ապացուցելու սեփական թիմակիցների մեղավորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան