Կոռուպցիայի պարագլուխների շուրջ օղակը սեղմվում է․ ատամները սրած իշխանություն են ուզում, որ 37 թիվը գա․ Կարեն Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ

-Պարո՛ն Անդրեասյան, եթե լսենք ընդդիմությանը, ապա Հայաստանում գրեթե 37 թիվն է՝ բռնաճնշումներ են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, խոշտանգումներ են, ազատ խոսքն է ճնշվում, ՏԻՄ-երի նկատմամբ են ճնշումներ։ Նույնիսկ բողոքի ակցիայի էին գնացել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության առջև, թե միջազգային կառույցները պաշտպանում են իշխանություններին՝ աչք փակելով բռնաճնշումների վրա։ Ինչո՞ւ եք այնպես անում, որ ընդդիմությունը նման տերմինոլոգիա է օգտագործում։

-Ինձ թվում է՝ ընդդիմությունը հետ է գնացել իր իշխանության ժամանակները, տեսել է, թե իր ժամանակվա ընդդիմությունն իր հասցեին արդարացիորեն ինչ է ասել, և այնտեղից քոփի-փեյսթ արած արտահայտություններով հիմա փորձում է վրեժխնդիր լինել։ Եվ ամենակարևոր բանը, որ Դուք հարցի մեջ արծարծեցիք, ես կուզեմ դրա վրա հատուկ կենտրոնանալ։ Ես երեկ հետևում էի դեսպանատան առաջ եղած ակցիային․ ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորիս անունից մեր միջազգային գործընկերներից, որովհետև սա նման է այն իրավիճակին, երբ հյուր է գալիս ինչ-որ մեկի ընտանիք, և ընտանիքում ներքին բախումներ-վեճեր են, և դու հյուրի վրա սկսում ես հարձակվել, որովհետև քո տանը վեճ կա։ Անկախ նրանից, թե ով՝ ինչքան է մեղավոր, ամոթալի և անհարիր է գնալ և վիրավորել մեր երկրում հյուր եկած դիվանագետներին, դիվանագիտական ներկայացուցիչներին այդպիսի անպատվաբեր խոսքեր հղելով։ Վիրավորել դեսպանին, որ ինչ է թե՝ նա չի կատարում քո քաղաքական քմահաճույքները, սահմաններ ես անցնում, որից պետք է զգույշ լինել։

-Եթե փոքրիկ ռացիոնալ տարրը փորձենք հանել այդ քննադատություններից, մոտավորապես սա է ստացվում, որ միջազգային կառույցները, ԵՄ-ն, ԱՄՆ-ն տարբերակում են դնում ա՛յս իշխանության և նախորդների միջև, և եթե օրինակ՝ հայհոյանքի քրեականացման դեպքում միջազգային ճնշում կլիներ նախորդների նկատմամբ, հիմա դա գրեթե չկա։ Ինչո՞ւ են խնայում Ձեզ, ուրեմն․․․ այստեղ դավադրությունների մի շարք տեսություններ են գալիս։

-Մի այսպիսի կարևոր շեշտադրում՝ համեմատելի չեն այսօրվա իշխանությունը որոշ նախկին իշխանությունների հետ, հատկապես նրանցից, ովքեր այսօր ամենաշատ աղմուկն են բարձրացնում որպես ժողովրդավարության պաշտպաններ։ Հասկանում ենք քաղաքական մանիպուլյացիան, հասկանում ենք՝ ունենալ լրատվամիջոցներ, անընդհատ սևացնել, նորից եմ ասում՝ իրենց ուղղված նախկին քննադատությունները արխիվներից հանում են, վերցնում-հանում իրենց վճարովի իրավապաշտպանների բերաններում, և նրանք աղմուկ-աղաղակ են բարձրացնում։ Ժողովուրդ ջան, մենք բոլորս գիտենք իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ թերություններ կան այսօր, որոնց մասին գիտեն նաև մեր միջազգային գործընկերները։

Հանցագործ իշխանությունը մի բան է, թերություն ունեցողը՝ մեկ այլ բան։ Եվ դուք չպիտի թելադրեք, թե մեր միջազգային գործընկերներն ինչպես թելադրեն ձեզ, մեզ և բոլորիս։ Ամենասարսափելի բանը ո՞րն է․ երբ ՀՀ-ն գրանցում է հաջողություն, կան մարդիկ, որ այնքան ծանր են դա տանում, որ կուզեին Հայաստանը տապալվեր, ճանաչվեր դիկտատորական ռեժիմ, իրենք էլ միշտ դեմ են քվեարկում ժողովրդավարական զարգացումներին, որպեսզի ուրախանան անհաջողություններով, որպեսզի ի՞նչ տեղի ունենա, որ վերադառնան իշխանության և իսկական 37 թիվը գա, իսկական դիկտատուրա լինի։

-Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարը իր հայտարարությունում նշել է, թե բացառապես իրենց քաղաքական հայացքների համար են կալանավորված Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը՝ իր կողմնակիցները, որ իշխանությունները արտաքին մարտահրավերները հաղթահարելու փոխարեն ընդդիմադիրներին են խոշտանգում, կալանավորում։ Ըստ Քոչարյանի՝ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել և շուտով գալու է պատասխան տալու ժամանակը։ Ինչպե՞ս մարդիկ հասկանան՝ իրո՞ք քաղհալածյալներ են, թե՝ ոչ, միայն քաղաքական հայտարարություններով չառաջնորդվեն, ո՞րն է սկզբունքը։

-Քաղաքական ճշումը միայն իշխանության կողմից չի լինում, քաղաքական ճնշում լինում է նաև ընդդիմության, հասարակական կազմակերպությունների կողմից։ Վերջերս դատավորների նկատմամբ քաղաքական ճնշում են սկսել իրականացնել հենց դատավորները։ Արդեն ես լսում էի կոչեր, որ դատավորներն էին պատրաստվում միտինգներ կազմակերպել ընդդեմ իրենց կոլեգա դատավորների։ Եվ Բարձրագույն դատական խորհուրդն էլ է դատավորներից կազմված, այնտեղ էլ են միտինգներ անում։ Այսինքն՝ ի՞նչ են անում, իշխանություն կլինի, թե ընդդիմություն, որևէ մեկն իրավունք չունի ճնշել դատավորին։ Որոշ մարդկանց թվում է, որ երբ իրենք իշխանություն էին և կարողացել են հեռախոսազանգերով ճնշել դատավորներին, հիմա էլ երբ ընդդիմություն են, հիմա էլ կարող են միտինգներով ճնշել դատավորներին։ Դրանից դատավորի ճնշումը չի փոխվում։ Եթե ինձ հիմա թույլ տամ անուններ հնչեցնել, ասեմ, որ մարդիկ մեղավոր են, քաղբանտարկյալ չեն, դա էլ է ճնշում դատարանի վրա։ Ընդհակառակը՝ ասեմ նրանք հանցագործ չեն, քաղհալածյալ են, դա էլ է ճնշում դատարանի վրա։ Ի վերջո, ես կոչ եմ անում բոլոր ուժերին՝ և՛ մեզ, և՛ նրանց․․․ կան երկրներ, որ ընթացիկ գործով կարծիք հայտնելը համարվում է արհամարհանք դատարանի նկատմամբ և դա պատժելի է, դու՝ լինես Օմբուդսմեն, իրավապաշտպան, թե քաղաքական գործիչ, կարծիք հայտնելու իրավունք չունես։

Հիմա ինչ է տեղի ունենում՝ մեր ձեռքերը կապված են՝ որպես նախարար, ես պահում եմ օրենքի տառը և չեմ խոսում ընթացիկ գործերից, այլ ուժեր սկսում են խոսել։ Ստացվում է՝ իրենց ասածն ավելի ճի՞շտ է, իհարկե՝ ոչ։ Մի կարևոր դիտարկում․ քաղաքական գործիչ դառնալ, երբ դու արել ես մի քանի հանցագործություն, և հետո քո քաղաքական գործունեությամբ պաշտպանվել քո կատարած հանցագործության համար, ուղղակի անթույլատրելի է։ Այդպես կարող է ամեն մարդասպան ասել՝ ինքը կուսակցություն է բացում, ու թույլ չտա իր հանդեպ քրեական գործընթացներ սկսվեն։ Մենք ունենք դեպք, երբ վկային կալանավորել են, և վկան հետո կալանավայրում ինչ-ինչ ենթադրաբար ճնշումների ազդեցությունների տակ փոխել է իր ցուցմունքները։ Սա կատարել է դատավորը։ Եթե այդ դատավորն իսկապես կապված է հանցավոր խմբի հետ, եթե նա իսկապես կալանավորել է, որպեսզի փոխվի դատական գործի ընթացքը, այդ դատավորին պետք է սրբացնե՞լ, թե՞ կալանավորել։ Ո՞վ պիտի որոշի՝ Կարեն Անդրեասյանը, թե մեկ այլ քաղաքական գործիչ, թե Բարձրագույն դատական խորհուրդը, թե մեկ այլ անկախ դատավոր։ Ի վերջո, ամբողջ դատական համակարգն ստեղծված է այն մարդկանց կողմից և օրոք, որոնք հիմա ասում են, թե այդ դատավորները այսպիսին են կամ այնպիսին են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան