«Անթույլատրելի են պետական հեղաշրջման փորձերը»․ ՀՀԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

Վահրամ Բաղդասարյանը նորմալ քաղաքական պրոցես է համարում «1500 հոգու բողոքի գործողությունները փողոցում»։

«Բնականաբար իրենք քաղաքացիների մի մասնիկն են և այդ ամենը պետք է անեն հիմնավորված»,- ասում է պարոն Բաղդասարյանը։

Ինքը ընդդիմության գործողությունները համարում է նորմալ քաղաքական գործընթաց, որը «հարիր է աշխարհի բոլոր երկրներին»։ Սակայն ո՞ր երկրում են վարչապետ ընտրում փշալարերի ետևում, խորհրդարանի շենքը ոստիկաններով շրջապատած-հետաքրքրվում է լրագրողներից մեկը։

«1500 մարդ միշտ կարող է բողոքավոր լինել»,- հանգիստ պատասխանում է պատգամավորը։

Նա ոստիկանների ներկայությունը բացատրում է ցուցարարների անվտանգությունը պաշտպանելով։ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո ինչպիսի՞ն կլինեն ոստիկանության գործողությունները փողոցներն արգելափակած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանդեպ։

Պարոն Բաղդասարյանն ուշադիր հետևում է աշխարհի այլ երկրներում բողոքի գործողություններ կանխող ոստիկանների աշխատանքին։ Պարոն Բաղդասարյանը հիացած է մեր ոստիկանների համբերությամբ։ Բայց ինչքա՞ն կարող է ձգվել նրանց համբերությունը։ «Ինձ թվում է, եթե արդեն փորձեն կատարել շրջափակում, վնասներ պատճառել, դա անթույլատրելի է։ Անթույլատրելի է հեղափոխությունը, պետական հեղաշրջման փորձերը»,- ասում է պարոն Բաղդասարյանը։

Վերջինս Նիկոլ Փաշինյանին կոչ է անում սպասել մինչև 2022 թվականը։  Ի դեպ, ինչու՞ ՀՀԿ-ն իր կողմնակիցներին փողոց չի հանում, որպեսզի ընդդիմադիրները տեսնեն, որ իշխանությունն ավելի շատ թիմակից ունի։ «Մենք քաղաքականությունը փողոց չենք հանում։ Դրա համար կա ԱԺ»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Առաջիկա 5 տարին, ըստ նրա, լինելու է տնտեսական աճի և անվտանգության ապահովման տարի։ Սակայն հայտնի է, որ ապրիլյան պատերազմում անվտանգության երաշխավոր Սերժ Սարգսյանի օրոք հայկական բանակը կորցրեց 800 հեկտար։ «20 հազարի ժամանակ էլ էր Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար»,- հակադարձում է պատգամավորը ավելացնելով, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաերաշխավորված անվտանգությունը։

Ի դեպ, նա փողոցում պայքարող ժողովրդին կոչ է անում հանդարտության։