Ինչու են Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անմասն մնում կարևոր գործընթացից. ԱԺ-ն մարտին նախագահ կընտրի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Երեկ լրացավ Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Թեկնածություն առաջադրելու մասին հայտարարել է միայն ԱԺ ՔՊ խմբակցությունը․ իշխանական թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի խորհրդարանական խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցելու ՀՀ 5-րդ նախագահի ընտրությանը: Ուշագրավ է, որ մշտապես վիճահարույց ընտրություններով Հայաստանը 20 տարի ղեկավարած Քոչարյանի և Սարգսյանի քաղաքական թիմակիցները հայտարարում են, որ իրենց մասնակցությամբ չեն լեգիտիմացնելու նախագահի ընտրությունը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն ավելի վաղ տարածած հայտարարությունում նշել էին, որ նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, իսկ օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի թեկնածուն։ Ընդդիմադիրները սա որակել են միանձնյա կառավարում և հրավիրում են միջազգային կառույցների ուշադրությունը: Ուշագրավ է, որ ընդդիմադիրները չեն թաքցնում իրենց այն ցանկությունը, որ միջազգային հանրությունը նախագահի ընտրությունները ճանաչի ոչ լեգիտիմ:

Հայաստանի ընդդիմության և ԵԽԽՎ-ի հարաբերությունները, պայմանական ասած, լարվեցին այն բանից հետո, երբ հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը:

Հայաստանում ժողովրդավարական արժեքները փաստաթղթում բարձր էին գնահատվել, մտահոգություն կար ատելության և բռնության կոչերի առկայության մասին, իսկ ահա մեծամասնությանը ու ընդդիմությանն առաջարկել է կառուցողական և հարգալից համագործակցություն հաստատել:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշում է՝ ԱԺ-ի ընդդիմադիրները չեն հանդուրժել ԵԽԽՎ-ի տրված բարձր գնահատականը ՀՀ իշխանություններին:
Իսկ ահա խշխող ՔՊ-ից նշում են՝ անկախ ընդդիմության ցանկություններից ՀՀ-ն նախագահ ունենալու է: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշել են ոչ միայն թեկնածու չառաջադրել, այլ նաև այդ օրն ընդհանրապես չգնալ նիստերի դահլիճ ու անգամ կնճռոտ հարցեր չտալ ՔՊ-ի առաջադրած թեկնածուին: «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանն ասում է՝ իսմաստ չկա, քանի որ Փաշինյանն իր վերջին խոսնքն ասել է: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ընդդիմադիր պատգամավորի պարզաբանումը համոզիչ չի համարում:

Նախագահի ընտրության հարցի քննարկումն ԱԺ-ում տեղի կունենա մարտի 3-ին մեկնարկող հերթական նիստերի ընթացքում: Առանց ընդդիմության ձայների խորհրդարանական մեծամասնությունն առաջին փուլով նախագահ չի կարողանալու ընտրել, երկրորդ փուլը կմեկնարկի առաջինի ավարտից անմիջապես հետո:

Մանրամասները՝տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան