Եթե ընդդիմությունը սկանդալի և հայհոյանքի նպատակով էր ամբիոնն օգտագործելու, ճիշտ արեց նախագահի թեկնածու չառաջադրելով․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

–Միջազգային հանրապետական ինստիտուտն անցյալ տարեվերջին սոցհարցում է անցկացրել, հետաքրքիր տվյալներ են հրապարակվել. հարցվածների 66 տոկոսի կարծիքով՝ ՀՀ–ում մարդիկ չեն վախենում իրենց տեսակետն արտահայտել, 31 տոկոսի կարծիքով՝ վախենում են ինչ–որ չափով կամ միանշանակ: Ի՞նչի մասին է վկայում այս տվյալը: Եթե 2017-ին տեղի ունենար այս հարցումը, տվյալներն այսպիսին կլինեի՞ն:

-Չեմ կարծում, թե մեծ տարբերություն կլիներ, հիշում ենք՝ 2015-ին, 2016-ին և 2017-ին մարդիկ, կարծես, ազատ արահայտում էի իրենց կարծիքը, կար ինչ-որ զանգված, որը կապվածություն ունենալով այս կամ այն կառույցի հետ, պարտավորված լինելով՝ խուսափում էր ազատ արտահայտել կարծիքը, բայց հիմնականում կաշկանդված չէին: Այսօր էլ, մանավանդ, երբ բավականին սուր է հանրային դիսկուրսը, ես նունիսկ ոչ թե ազատ արտահայտվելու միտում կհամարեի, այլ առանց որևէ սահմանափակման, առանց ցենզուրայի կհամարեի։ Դա արդեն ազատություն չէ, այլ բան է: Ցանկացած միտք կարող ես արտահայտել՝ ընտրելով ընդունելի բառապաշար, իսկ այն բառապաշարը, որն այսօր է գերիշխում, հասարակությանը տանում է պառակտման: Երկու կամ երեք կողմերում կան մարդիկ, որոնք նույնիսկ իրար հետ խոսել չեն կարողանում, չեն կարողանում լսել և ընկալել միմյանց բերած փաստարկները… Նրանք խորացնում են դիսկուրսի սրությունը, այսինքն՝ ցանկացած ողջամիտ փաստարկ այնպիսի դիմադրության են արժանացնում, որ այդ դիմադրությունն արտահայտելով՝ բոլոր սահմանները կարող են անցնել:

-Այսինքն՝ որոշակի փոխկապակցվածությո՞ւն կա քաղաքականության հետ:

-Ես կարծում եմ, որ քաղաքական միջավայրը կլանում է այլ հարցերով դիսկուրսն ամբողջությամբ, և անկախ նրանից, թե ինչ թեմա է, անմիջապես այդ թեման տեղափոխվում է այն դաշտ, որտեղ մարդիկ առավել անհանդուրժող են իրար նկատմամբ:

-Ազգային ժողովի մասին սոցհարցումը, երևի թե, ահարկու պատկեր է բացում. ԱԺ աշխատանքից, որը ծեծուջարդի կենտրոնի է վերածվել, դժգոհ է հարցվածների 67 տոկոսը, չափազանց դժգոհ է 50 տոկոսը:

-Եկեք համեմատություն անցկացնենք, հիշենք նախորդ տարիները․ ԱԺ-ն երբեք մեծ հեղինակություն չի վայելել, միգուցե հիմնական պատճառը նախկինում այն էր, որ մարդիկ հասկանում էին՝ որոշումներն այնտեղ չէին կայացվում, որոշումները կայացվում էր կա՛մ մեկ անձի կողմից, կա՛մ գործադիր իշխանության ներքո: Այսօր դրան ավելացել է անհանդուրժողականությունն այն մթնոլորտի նկատմամբ, որը տիրում է Ազգային ժողովում: Այդ առումով կարող ենք ասել, որ բացասական վերաբերմունքը ԱԺ աշխատանքի նկատմամբ խորանում է: Կարող ենք արձանագրել, որ դժգոհությունը երկու ճամբարների նկատմամբ էլ կա:

-Այդ դժգոհությունն օբյեկտի՞վ եք համարում:

-Այո՛, ես օբյեկտիվ եմ համարում, որովհետև, ցավոք, ԱԺ-ն այսօր կարևորագույն խնդիրների քննարկման միջավայր չէ, և որքան էլ երկու կողմից կոչեր են հնչում՝ մեծ պատասխանատվությամբ վերաբերվել իրենց առաքելությանը և աշխատել, միևնույն է, ոչ մի կողմն այդ առումով նախաձեռնողականություն հանդես չի բերում՝ «հրադադար» հայտարարելու և այսուհետ միայն կառուցողական քննարկումներ անցկացնելու մասին: Կարծում եմ՝ առաջնորդվում են ըստ քաղաքական շահերի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան