Ադրբեջանում վախենում են հայերի ռևանշից՝ նոր պատերազմից, չեն բնակվում գրաված տարածքներում․ Ալիևը սպառնում է, որ չվախենան․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, օրերս Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարարներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնատար անձինք հարցաքննվել են Մեղրիի երկաթգծի հափշտակության գործով։ Դեռևս մեղադրյալ չկա։ Երկաթուղին ապամոնտաժվել է ՊՆ-ի պատվերով՝ 2003-ից սկսած, երբ Սերժ Սարգսյանն էր նախարար։ Երկաթուղու դերն այսօրվա աշխարհում չափազանց մեծ է, երևի ապամոնտաժման փաստը մեր մտածողության մասին է վկայում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ պատմությունից, արդյո՞ք գրպանվել է գումարը։

-Ես շատ լավ հիշում եմ դա, բայց նաև այդ անցած գործընթացներին վերադառնալը ոչ միայն ճիշտ չեմ համարում, այլ կարծում եմ՝ վնասակար է։ Այսօր էլ կան մարդիկ և ամբողջական կուսակցություններ, որ գտնում են՝ այդ երկաթուղին չպիտի վերագործարկվի։ Հետևաբար, այն մարդիկ, որոնք փոքրամասնություն չեն ՀՀ-ում, ամբողջական կուսակցություններ են, որ գտնում են՝ այդ երկաթուղին չպիտի վերագործարկվի, այն մարդիկ, որոնք դա տարել են, որ չվերագործարկվի, շատ լավ գործ են արել։ Նրանք, որ գտնում են՝ չպիտի վերագործարկվի, հերոս են, ովքեր գտնում են՝ պիտի վերագործարկվի, նրանք հակահերոս են։ Այսօր որևէ մեկը ՀՀ բնակիչներից չի ուզում մտածել այն ուղղությամբ, որ ՀՀ-ն պետք է Ադրբեջանի հետ երկաթուղի ունենա։ Նրանք կարծում են՝ երկաթուղին պետք է Ադրբեջանին, մեզ պետք չի։ Իրականում դա Ադրբեջանին էլ է պետք, մեզ էլ է պետք։

Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին էլ է պետք երկաթուղին։ ԱՄՆ-ն այս ռեգիոնում իր հետաքրքրության շրջանակներն ունի, ինքը չի անում մեր սիրուն աչքերի համար, դա անում է իր տնտեսական շահերի համար։ Խնդիրներ կան, որ ճանապարհներով են լուծվելու։ Հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարևոր է Եվրոպայի համար։ Դա է պատճառը, որ Ցյուրիխում ՀՀ-ին և Թուրքիային պարտադրում էին սահմանը բացել։ Էրդողանին պարտադրել են ՀՀ-ի սահմանները բացել։ Բոլորս էլ գիտենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն է կոչ արել բացել սահմանները։ Գիտենք, չէ՞, որ աշխարհով մեկ՝ Պուտինով չասեին, որ եթե սահման բացելու համար խնդիրներ կային, մենք պատրաստ ենք սահմանները բացելու համար առկա խնդիրները վերացնել, առաջին հանդիպումը մեզ մոտ արեք, Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն էր պետք քաղաքական հարվածների տակ մտնել։

-Ըստ Ձեզ՝ Հայաստանը ևս պարտադրվա՞ծ է մտել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների մեջ։ Եթե կարողանում են պարտադրել Թուրքիային, Ձեր խոսքից հետևում է՝ ՀՀ-ն դիմադրելու տարբերակ չէր կարող ունենալ։

-Ես գիտեմ հետևյալ բանը․ այն, ինչ աշխարհն ուզում է, մենք պարտադրված ենք անել։ Մենք չպիտի հակադրվենք աշխարհին։ Մենք կարող են հակադրվել Թուրքիային, բայց աշխարհից օգնություն ունենալ, մենք կարող ենք հակադրվել Չինաստանին, բայց աշխարհից օգնություն ունենալով։ Իսրայելն այդ տարբերակն օգտագործել է՝ հակադրվելով շատ ավելի հզորներին, երբ ինքը 100 տոկոսով ունեցել է ԱՄՆ-ի աջակցությունը։ Եթե աշխարհում չկա մի ուժ, որ ասի՝ չբացես ճանապարհները, ես տեր եմ, մենք ո՞նց ենք հակադրվում դրան։ Մենք մեզ ո՞ւմ տեղն ենք դրել ընդհանրապես։ Մենք ուզում ենք, գտնվելով ԵՏՄ-ում, փակ տնտեսությամբ, գների շարունակական աճով ապրել այս վիճակո՞վ։ Մենք մտածո՞ւմ ենք՝ ոնց ենք առնելու այս արտագաղթի դեմը։ Եթե դա ենք ուզում, ոչ մի բան էլ չենք ուզում ուրեմն, լավ էլ արել են՝ գծերը տարել են։ Իսկ եթե չենք ուզում դա, մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, մեր մոտեցումները։ Մենք պետք է աշխարհի հետ շփվենք որպես ինքնիշխան պետություն։ Մենք պարտավոր ենք դեպի ՀՀ ներգրավել ֆրանսիական էներգետիկ ներուժը, ողջ դաշտը չթողնել ռուսական ազդեցությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան