Հեպատիտ C. իրավիճակը Հայաստանում, բուժման պետական ծրագրեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը, ազգային ծրագրով, անվճար դեղորայք է տրամադրում հեպատիտ C-ով վարավկաված պացիենտներին: Տեղեկությունը լրագրողներին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի տեղակալ Նարինե Սարգսյանցը։

Նրա խոսքով՝ աստիճանաբար ծրագրի շրջանակում բուժվողների թիվը պետք է ավելացնել:

«Ծրագիրը ենթադրում է դեղերի՝ ուղիղ ազդեցության հակավիրուսային պրեպարատների անվճար տրամադրում: Ներկայում անվճար տրամադրվում են այն պացիենտներին, որոնց առաջնահերթ է պետք բուժել, սակայն նախատեսում ենք ընդլայնել ու բուժել հեպատիտ C ունեցող բոլոր պացիենտներին: Պարզապես մենք պետք է ունենանք հստակ ախտորոշում»,-ասաց Նարինե Սարգսյանցը:

Ենթադրվում է, որ Հայաստանում հեպատիտ C-ի տարածվածությունը կազմում է 4 տոկոս և այդ 4 տոկոսի 70 տոկոսն է, որ ունեն քրոնիկ վիրուս։ Ըստ Հայաստանի ռազմավարության ծրագրի` պետք է 2030 թվականին հասնել հիվանդությունների կտրուկ նվազեցման՝ էլիմինացիայի։

Ենթադրվում է, որ Հայաստանում հեպատիտ C-ով վարակվածների թիվը կազմում է 68 000։

Մանրամասները՝ տեսանյութում: