ՀՀ-ն ճի՞շտ ուղով է շարժվում․ IRI-ի նոր հարցումն ուշագրավ պատկեր է արձանագրել

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից Հայաստանում անցկացված նոր հարցումը ցույց է տվել, որ տարածքային և սահմանային խնդիրները ազգային գլխավոր մտահոգությունն են:  Այս մասին ասված է կազմակերպության էջում հրապարակված հետազոտության արդյունքներում։

Հարցման մասնակիցների միայն 34 %-ն է կարծում, որ ՀՀ-ն ճիշտ ուղով է շարժվում։ Այս ցուցանիշն, ըստ IRI-ի հրապարակված տվյալների,  2021 թվականի հուլիսի համեմատ նվազել է 7%-ով։

Հարցվածների 28%-ի կարծիքով ՀՀ հիմնական խնդիրը սահմանային իրավիճակն է, ըստ 15%-ի՝ երկրի ազգային անվտանգությունը։ Ըստ  հարցվածների 39%-ի՝ իրենք կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, 40%-ը դժգոհ է երկրում ժողովրդավարության զարգացման տեմպից, ըստ 61 %-ի՝ երկիրը ղեկավարվում է ի շահ ինչ-որ խմբերի։

Հարցվածների 68 %-ն իր գոհունակությունն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից, որից 35%-ը՝ լիովին, իսկ 33%-ը՝ մասամբ: Ոստիկանության աշխատանքով բավարարված է  հարցվածների 68 տոկոսը՝ 25%-ը՝ լիովին, իսկ 43%-ը՝ մասամբ: ՀՀ վարչապետի գրասենյակի աշխատանքից բավարարված է հարցման մասնակիցների 49%-ը , որից 19%-ը` լիովին, իսկ 30%-ը՝ մասամբ, դժգոհ են՝ 48-ը, որոնցից 33%-ը` չափազանց, իսկ 15%-ը՝ մասամբ: Ըստ հարցման՝ Ազգային ժողովի աշխատանքից  բավարարված է 31%-ը, որից 7%-ը` չափազանց, իսկ 24%-ը՝ մասամբ: Հայաստանի խորհրդարանի աշխատանքից դժգոհ է հարցման մասնակիցների շուրջ 67%-ը, որից չափազանց դժգոհ են 50%-ը, մասամբ` 17:

Արտաքին քաղաքական հարաբերությունների վերաբերյալ հարցին հարցվածների 92%-ը իր գոհունակությունն է հայտնել Ֆրանսիայի հետ հարաբերություններից, 80 %-ին գոհացրել է Իրանի հետ հարաբերությունները, 77%-ին՝ ԱՄՆ հետ, 75%-ին՝ Չինաստանի հետ, 69%-ին՝ ԵՄ հետ, իսկ 64%-ին ՌԴ հետ հարաբերությունները։ Հարցվածների 91%-ը դժգոհ է Թուրքիայի հետ հարաբերություններից, 94%-ը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից։

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական և տնտեսական սպառնալիք է դիտարկում նախ Թուրքիան՝ 90%-ը, հետո Ադրբեջանը՝ 77%-ը, ՌԴ-ն՝ 15%-ը։ Անվտանգային սպառնալիքների պարագայում ևս, ըստ հարցման արդյունքների, առաջին եռյակում Թուրքիան (88%), Ադրբեջանն (81%) ու Ռուսաստանն են (11%)։ Հարցվածների 35%-ի կարծիքով Թուրքիայի հետ ճանապարհների վերաբացումը կունենա դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա, իսկ  53%-ը չի կիսում այս կարծիքը։ Սրա հետ մեկտեղ հարցվածների 73%-ի՝ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ միաժամանակ հետամուտ լինելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգին։

Հարցվածների 59%-ը բացասական է գնահատել նաև Ադրբեջանի հետ սահմանների բացումը ՀՀ տնտեսության վրա, ըստ 53%-ի  բացասաբար կանդրադառնա նաև Թուրքիայի հետ սահմանների բացումը։ Ըստ հարցվածների մեծամասնության՝ ՀՀ-ն պետք է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ սկսի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո։ Հարցվածների 56 %-ի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է ամրապնդի իր ռազմական կարողությունները։

Հարցմանը մասնակցած քաղաքացների շուրջ 96%-ը վստահ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր է Հայաստանի ապագայի համար: Որպես հիմնախնդրի կարգավորման ընդունելի տարբերակ՝ մեծ մասը դիտարկում է ԼՂ անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը:

IRI-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ երկրում առկա հիմնական խնդիրների մասին հարցին հայաստանցիների 28%-ը պատասխանել է, որ տարածքային և սահմանային խնդիրները իրենց գլխավոր մտահոգությունն են՝ շատ ավելի մտհոգիչ, քան այլ խնդիրներ:

Տաթև Ֆռանգյան