Նոր զարգացումներ կալանավորված գերիների գործով. իրավապաշտպանն արդար դատաքննություն է ակնկալում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

2021 թվականի նոյեմբերի 16-ին մարտական գործողությունների ընթացքում գերեվերված և Հայաստան վերադառնալուց հետո կալանավորված երեք զինծառայողների մասով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Տեղեկությունը հայտնում է ՔԿ-ն՝ մանրամասնելով, որ խոսքը զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող, մայոր Գ.Գ.-ի, նույն զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Ն.Ե-ի և պայմանագրային զինծառայող, շարքային Ս.Մ.-ի մասին է: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցն այս զինծառայողներին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմն ունեցավ վեց զոհ: Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտարարեց, որ այդ օրը հայկական կողմից գերեվարվել է 32 զինծառայող, նրանցից 8-ը մեղադրյալի կարգավիճակում է, իսկ 6-ը դեռ չի վերադարձել հայրենիք: ՔԿ-ի փոխանցմամբ՝ զինծառայողների անգործության հետևանքով ադրբեջանցիները գրավել են հրամանատարական դիտակետ հանդիսացող N մարտական դիրքը:

Զինվորների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անհամաչափ է համարում գերությունից վերադարձած զինծառայողների կալանավորումը: Իրավապաշտպանի խոսքով՝ տպավորություն է, որ իրավապահ համակարգը Փաշինյանի հայտարարությունից հետո փորձում է պատժել գերիներին: Հիշեցնենք՝ նախորդ տարի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ պետք է պարզել զինծառայողների գերեվարվելու հիմքերն ու նրանց պատասխանատվության ենթարկել:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը շեշտում է՝ գերությունից վերադարձածներին կալանավորելու և դատելու ֆոնին կարևորագույն հարցի պատասխան չի տրվում՝ արդյո՞ք քննություն իրականացվել է՝ պարզելու, թե մարտական դիրքերն ըստ անհրաժեշտության կահավորված եղե՞լ են, որպեսզի զինծառայողները կարողանային անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել:

Ըստ Ղուկասյանի՝ առաջնագծում պետք է օգտագործվեն տեխնիկական միջոցներ, սակայն իշխանություններն օգտագործում են մարդկանց: Քաղաքագետը նաև անհիմն է համարում իրավապահների այն պնդումները, թե զինծառայողներն ազատության մեջ լինելով՝ կխոչընդոտեին գործի ընթացքին:

Ուշագրավ է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է նոյեմբերի 26-ին ադրբեջանական գերությունից վերադարձած ենթասպա Արեն Արամյանի կալանքի ժամկետը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունը: Արամյանն ազատության մեջ կլինի փետրվարի 6-ից, եթե նախաքննական մարմինը չբողոքարկի դատարանի որոշումը: Այդ օրը կալանքից կազատվի գերությունից վերադարձած մեկ այլ զինծառայող ևս՝ Սերժիկ Ամիրխանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան