Սերժ Սարգսյա՞նն է մուրացկանությունից խոսում․ լիզում էին ուրիշի կոշիկները, մոռացա՞ն, իրե՛նք են քաղաքական մուրացկանը․ Վաղարշակ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

-Հանրությունը արդեն մի քանի ամիս է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն է լսում, և Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը, երևի թե,ն նպատակ ուներ անդրադառնալ այդ ձևակերպումներին: Սարգսյանը նշում է. «Կոչ եմ անում Արցախը հայկական համարող մարդկանց համախմբվել և իշխանությունից պահանջել դադարեցնել քաղաքական մուրացկանությունը, որպեսզի վերականգնենք բանակցային պրոցեսը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, չնայած մենք ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք, բայց ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու»: Իշխանությունն ականջալուր կլինի՞ Սերժ Սարգսյանի այս և՛ քննադատությանը, և՛ կոչին:

-Գիտեք՝ քաղաքական մուրացկանությունից է խոսում մի մարդ, ում իշխանության 10 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական գործիչներ արտաքին ճակատում զբաղված են եղել ուրիշի կոշիկները լիզելով, և ես ընդհանրապես հարկ չեմ համարում այդ մտքին անդրադառնալ, որովհետև քաղաքական մուրացկանն իրենք են, ովքեր մեզ մեղադրում են նման բաների մեջ, և մարդիկ, ովքեր ամենատարբեր որակումներն են տալիս իրենց երկրին և իրենց երկրի քաղաքական իմիջն են գցում երկրի թե՛ ներսում, թե՛ դրսում։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության դեմ են աշխատում: Եվ ընդհանրապես պետք չէ անցնել կոռեկտության սահմանները:

-Երևի կասկածում են իշխանության, այսպես ասած, խաղաղության դարաշրջան բացելու խոստումներին՝ բերելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ է պատերազմի արդյունքը գրանցվել: Կարծում եմ՝ լսել եք այն քննադատությունը, որ պարտված իշխանությունը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել:

-44-օրյա պատերազմի պարտության մեջ ամենամեծ մեղավորությունը և պատասխանատվությունը կրում է նախկին իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ովքեր գնացել, բանակցել են հողերը հանձնելու մասին, եկել են այստեղ, ասել են՝ ոչ մի թիզ հող: Դրսում բանակցային տարբեր սեղանների շուրջ Արցախը դարձրել են սակարկման առարկա, եկել են այստեղ, պաթոսով խոսել են տարբեր հարցերից, խաբել են սեփական ժողորդին, և դա արել են մեկ նպատակով, որպեսզի շարունակեն թալանել, կեղեքել իրենց հասարակությանը: Եվ սա արդեն արձանագրված փաստ է, որ մարդիկ ձգձգել են բանակցային պրոցեսը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան