Երբ կընտրեն նոր նախագահ․ Ալեն Սիմոնյանը ժամանակավոր կտեղափոխվի Բաղրամյան 26․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 10:49
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուից պետությանը վերադարձվեց 8 հողամաս Գյուլագարակում․ ՔԿ
23.04.2026 | 10:39
Երկաթուղու մոտ չոր խոտ չայրել, կենդանիներ չարածեցնել և գծանցումները հատել միայն թույլատրելի վայրերով․ ՀԿԵ
23.04.2026 | 10:37
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարն ազատվել է պաշտոնից
23.04.2026 | 10:24
Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ. Սերժ Սարգսյանը՝ իր հրաժարականի 8-ամյակի առթիվ
23.04.2026 | 10:20
«Մանչեսթեր Սիթին»՝ նոր առաջատար․ հայտնի է ևս մեկ ակումբ, որը կլքի Պրեմիեր լիգան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 10:10
Ոսկեպարում «Opel»-ը ընկել է ձորը՝ մոտ 50 մետր․ վարորդը հոսպիտալացվել է
23.04.2026 | 09:59
Այսօր լրանում է վերջնաժամկետը. քաղաքական ուժերը փաստաթղթերը հանձնում են ԿԸՀ. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 23-ի դրությամբ
23.04.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
Բոլորը

Հայաստանում նոր նախագահ կընտրեն․ մեկ շաբաթ առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Արմեն Սարգսյանն այդպես էլ հետ չվերցրեց այն․ դիմումն ընդունվել է, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին։

Մինչ նոր նախագահի ընտրությունը՝ Հանրապետության նախագահի պարտականությունները կկատարի հենց Ալեն Սիմոնյանը՝ Բաղրամյան 26-ից։ Սիմոնյանն արդեն իսկ ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները և հանդիպել աշխատակազմի հետ։ Ազգային ժողովում Սիմոնյանին կփոխարինի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ կրկին մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը։

Նոր նախագահ, համաձայն ՀՀ Սահմանադրության, պետք է ընտրեն աթոռը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո: Նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը երկրի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Նախագահի հրաժարականի մասին հայտարարությունից հետո լուրեր տարածվեցին, թե իշխող ուժի նախագահի թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, սակայն տեղեկությունը չհաստատվեց։ Ավելի ուշ սկսեց շրջանառվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի անունը։ Ինքը՝ Խաչատուրյանը, երեկ լրագրողների հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ իշխող ուժից նախագահի թեկնածուն դառնալու առաջարկ ստացել է։ Ավելին՝ ասաց, որ ունի բոլոր չափանիշները, որոնք անհրաժեշտ են նախագահ դառնալու համար։ Այսօր ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորները Factor TV-ի հետ զրույցում վերահաստատել են՝ իրենց թեկնածուն 99 տոկոսով հենց Խաչատուրյանը կլինի։

Նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն․ 71 պատգամավոր ունեցող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջին փուլում միայնակ չի կարող ընտրել նախագահ։ Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։ Ստացվում է, որ երկրորդ փուլում իշխող թիմն արդեն միայնակ կարող է նախագահ ընտրել իր առաջադրած թեկնածուին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան