Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ նախագա՞հ․ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետը լրանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Այսօր հայտնի կդառնա՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն ընդունված է, թե ոչ։ Նախորդ կիրակի օրը երեկոյան նախագահը հրաժարականի մասին անակնկալ հաղորդագրություն տարածեց։ Չորս տարի պաշտոնավարելուց հետո Սարգսյանը պնդում է․ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Լոնդոնում գտնվող Սարգսյանը մեկ շաբաթ ժամանակ ուներ դիմումը հետ վերցնելու համար, սակայն այս օրերի ընթացքում նախագահականից այդ մասին հուշող որևէ տեղեկություն չի հրապարակվել։ ԱԺ նախագահի աշխատակազմից ևս Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ազգային Ժողովը հրաժարականը հետ վերցնելու որևէ դիմում չի ստացվել։  

Նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը երկրի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: 

Նախագահի հրաժարականի մասին հայտարարությունից հետո սկսեցին լուրեր տարածվել, որ այդ պաշտոնին իշխող ուժի թեկնածուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ Լուրերը, սակայն, այդպես էլ խոսակցությունների մակարդակում մնացին։ 

Նախագահի թեկնածուի շուրջ լուրերը հստակություն ստացան երեկ․ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» լրատվական կայքը հայտնեց, որ իրենց տեղեկություններով նախագահի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։ Factor.am-ի տեղեկություններով նախարարն իսկապես նման առաջարկ ստացել է, սակայն առաջարկը Խաչատուրյանը դեռևս չի մեկնաբանում։ Ընդդիմությունը մինչ օրս թեկնածուի անուն չի հրապարակում։

Նշենք՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Այս դեպքում՝ ըստ ամենայնի, ընտրությունը տեղի կունենա փետրվարի 25-ից սկսած՝ 10 օրվա ընթացքում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Ռոզա Վարդանյան