Հնարավո՞ր է առանց QR կոդի կինո ու թատրոն գնալ․ Factor.TV-ի էքսպերիմենտը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Արդեն շուրջ 1 շաբաթ է` Հայաստանում սահմանափակումներ են գործում մշակութային հաստատություններ մուտք գործելու համար: Համերգասրահներ, թատրոններ, կինոթատրոններ քաղաքացիների մուտքը հնարավոր է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով: Ուշագրավ է, որ չնայած վերջին օրերին կորոնովիրուսով վարակվածների թիվն աճել է, նոր խստացումները չեն վերաբերում ամենամարդաշատ վայրերին՝ մոլերին ու հանրային տրանսպորտին։ Փոխարենը այսպես ասած «թիրախում» են հայտնվել մշակութային օջախները։

Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում է, որ նոր խստացումներից իրենց թատրոնն արդեն իսկ զգալիորեն տուժել է․ «Նոր խստացումներից հետո մեր հանդիսատեսի քանակը կրճատվել է 3-4 անգամ, մինչդեռ տոմսերի վաճառքից գոյանում են աշխատավարձի, կոմունալ վճարների, գույքի, բեմադրական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը»։

«Մոսկվա» կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը ևս փաստում է, որ նոր խստացումների պատճառով տոմսերը սկսել են զգալիորեն քիչ սպառվել․ «Խստացումների առաջին իսկ օրվանից նկատեցինք հանդիսատեսի թվի կտրուկ նվազում։ Լինում էին դեպքեր, երբ խմբերով գալիս էին մարդիկ, որոնք նոր էին տեղեկանում խստացումների մասին և հետ էին դառնում»։

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնները դիտարկվում են որպես վարակի տարածման օջախներ, սակայն ամբողջ աշխարհում կա հայտնի վիճակագրություն՝ թատրոն է այցելում յուրաքանչյուր երկրի բնակչության 4-8տոկոսը, ամեն թատերասեր թատրոն է այցելում տարեկան 3-4 անգամ։

Օրեր առաջ կառավարության նիստում խոսելով նոր խստացումներից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման քաղաքականություն են վարում, որպեսզի ստիպված չլինեն նոր լոքդաունների անցնել, և բիզնեսը կրկին չտուժի։ Չնայած այս հանգամանքին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանեց, որ որոշումը բացասաբար է անդրադարձել ռեստորանային բիզնեսի վրա՝ վաճառքի ծավալները նվազեցնելով շուրջ 20 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան