ԱՀ դատախազությունը՝ Սամվել Բաբայանի որդու կողմից Արթուր Օսիպյանին բռնության ենթարկելու հրապարակումների մասին

Լուրեր

05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
Բոլորը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում Սամվել Բաբայանի որդու և նրա մերձավոր ազգականների կողմից ԱՀ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ ենթադրաբար բռնություն գործադրելու վերաբերյալ. տեղեկացնում են ԱՀ դատախազությունից:

Այսօր «past.am» կայքում հրապարակվել էր «Բաբայանի շուրջ ինտրիգները շարունակվում են․» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշել է, որ Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, այն նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի, իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի (հավանաբար նկատի է առնվել ԱՀ նախագահին) վերջնական որոշմանը։

Այս և այդօրինակ մտացածին մեկնաբանությունները բացառելու համար իրազեկում ենք, որ Արցախում նման խոսակցություններ շրջանառելու առաջին իսկ օրը Արցախի Հանրապետության դատախազությունից անմիջապես կապ են հաստատել Արթուր Օսիպյանի հետ, տեղեկացրել նման լուրերի առկայության մասին և առաջարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դրանց իրականությանը համապատասխան լինելու պարագայում: Ա.Օսիպյանը կտրականապես հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու, որևէ լուրջ միջադեպի մեջ հայտնվելու հանգամանքը և հրաժարվել հաղորդում ներկայացնելուց: Հերթական հրապարակումից հետո Ա. Օսիպյանին կրկին ներկայացվել է նման առաջարկ, հրավիրվել դատախազություն, սակայն նա նորից հրաժարվել և հայտնել է, որ այդ պահին գտնվում է Արցախի Հանրապետությունից դուրս, կարող է դատախազություն ներկայանալ վերադառնալուց հետո:

Սոցիալական ցանցերում արծարծվող դեպքի մասին որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատախազությանը կամ ոստիկանությանը հաղորդում չի ներկայացվել, մարմնական վնասվածքով կամ բռնության մասին վկայող նշաններով անձանց կողմից բուժօգնության դիմելու մասին Արցախում գործող բուժհիմնարկներից իրավապահ մարմիններին, այդ թվում դատախազությանը հաղորդումներ չեն ներկայացվել, իսկ ենթադրյալ հանցավոր դեպքերի առնչությամբ քրեադատավարական գործընթաց կարող է նախաձեռնվել բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ քրեական գործ հարուցելու օրինական առիթի առկայության պարագայում:

Ինչ վերաբերում է ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքին արձագանքելու համար ենթադրաբար ԱՀ նախագահի որոշումն ակնկալելուն, ապա աներկբայորեն վստահեցնում ենք, որ ԱՀ դատախազությունը որևէ կերպ կաշկանդված չէ այս կամ այն դեպքի առնչությամբ գործադիր իշխանության ղեկավար մարմինների դիրքորոշմամբ, իր սահմանադրական լիազորություններն իրականացնելու համար չի ակնկալում «հրահանգներ», ղեկավարվում է բացառապես ԱՀ-ում գործող օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության քաղաքացու առջև պատասխանատվության բարձր զգացումով և գործում է ամենօրյա աշխատանքով Արցախում օրինականության առավել բարձր մակարդակ ապահովելու հետևողականությամբ: