Անհաղթահարելի ո՞ւժ, թե՞ ԲԴԽ ցանկություն․ ինչու չեն վերադարձվում մակագրման համակարգիչները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Դատավորներն ու փաստաբանական համայնքը շարունակում են ահազանգել․ նախորդ տարվա հուլիսի 22-ից Ազգային անվտանգության ծառայության կողմից առգրավված ավտոմատ մակագրման համակարգիչները դեռևս չեն վերադարձվել դատարաններ։ Հայաստանում գործող դատարաններից 12-ում գործերի բաշխման և մակագրման համակարգը փաստացի չի գործում: Խոսքը Վերաքննիչ քրեական, Քաղաքացիական, Վարչական, Սնանկության դատարանների և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի համակարգերի մասին է:

ԱԱԾ-ի պարզաբանմամբ՝ համակարգիչներն առգրավվել են դատարաններից՝ դատավորների միջև գործերի բաշխման գործընթացին ենթադրյալ միջամտության առկայության առթիվ քննվող գործի շրջանակում: Թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի նորից անցնել գործերի բախշման համակարգչային եղանակին, պարզ չէ։

Դատաիրավական համակարգի ներկայացուցիչներից շատերն այս կապակցությամբ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի պարզաբանումները հիմնավոր չեն համարում։ Արդեն շուրջ 6 ամիս է՝ գործերը դատավորների միջև բաշխում են դատարանների նախագահները՝ ձեռքով մակագրման միջոցով, ինչը, դատավորների կարծիքով, խախտում է արդար դատաքննության իրավունքը։ Դատավորները նշում են՝ իրենց համար տեսանելի չեն խնդրի լուծմանն ուղղված Խորհրդի համապատասխան քայլերը։

Փաստաբաններից շատերը ևս միանում են դատավորների բողոքին։ Արա Ղարագյոզյանը վերջերս է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել՝ կասկածի տակ դնելով ձեռքով մակագրման համակարգի այբբենական կարգով ընտրությունը։ Օրենքն էլեկտրոնայինի փոխարեն ձեռքով մակագրում թույլ է տալիս անհաղթահարելի ուժի դեպքում։ Փաստաբանը կասկածի տակ է դնում փաստը, որ անհաղթահարելի ուժ է գործել, ինչը հանգեցրել է ձեռքով մակագրման։

Իրավաբանների դիտարկմամբ, սակայն, քրեական գործի շրջանակում էլեկտրոնային մակագրությունից հրաժարվելը չի համարվում այդպիսին։ Բացի այդ, Դատական օրենսգիրքը չի մանրամասնում, թե որն է այս դեպքում անհաղթահարելի ուժը։

Օրեր առաջ այս մասին արտահերթ զեկույց է հրապարակել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ավարտող Արման Թաթոյանը՝ հայտարարելով՝ այս խնդրի առնչությամբ դիմել է Սահմանադրական դատարան։ Նրա համոզմամբ՝ սա քրեական հետապնդման մարմնի բացահայտ միջամտություն է դատարանների ու դատավորների անկախության ու անաչառության սահմանադրական և միջազգային պահանջներին։

ԱԱԾ-ում քրեական գործի հարուցումից հետո իրավական համայնքում քննարկումներ են սկսվել այն մասին, որ քրեական գործի հարուցման նպատակը եղել է հնարավորություն ստեղծելը, որպեսզի ընդդիմադիրների գործերը բաշխվեն իշխանությունների համար ցանկալի դատավորների:

Իրավունքի փորձագետ Հասմիկ Հարությունյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան քայլեր չի ձեռնարկում, քանի որ սա նաև իրենց սրտով է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան