Բռնության դեպքեր, վիրավորանք. լրագրողական համայնքը՝ թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն աճում են։ Նախորդ տարի, 2020 թվականի համեմատ, նման դեպքերը երեք անգամ ավելացել են։ Եթե 2020-ին արձանագրվել է լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 6 դեպք, ապա նախորդ տարի դեպքերը հասել են 18-ի: Տվյալները բարձրաձայնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2021 թվականի զեկույցը։ Դեպքերը հիմնականում տեղի են ունեցել բողոքի ակցիաների ժամանակ։

«Ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլև նրանց համախոհները, որպես կանոն, նույնացնում էին լրագրողին և լրատվամիջոցին այն քաղաքական ուժի հետ, որի հովանու ներքո այն գործում է։ Այդ դրդապատճառով նաև հարձակումներ էին լինում, ինչն անթույլատրելի է։ Անհանդուրժողական մթնոլորտը դրսևորվում էր լրագրողների նկատմամբ»,- ասում է Մելիքյանը։

Վերջին օրերին լրագրողական համայնքում մեծ աղմուկ առաջացրեց հունվարի 20-ին ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հնչեցրած արտահայտությունը։ Մի շարք լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, հայտարարությամբ դատապարտեցին Ալեքսանյանի ելույթը՝ պահանջելով նրանից ներողություն խնդրել լրագրողներից, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դատապարտել պատգամավորի ելույթը, հակառակ դեպքում, կստացվի, որ թիմը համամիտ է տվյալ պատգամավորի խոսքերի հետ։

ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը, լրատվամիջոցների հարցին ի պատասխան, երեկ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առցանց ասուլիսում։

«Վահագն Ալեքսանյանի արտահայտությունը պետք չէ կոնտեքստից կտրել․ նա բոլորովին ուրիշ բան է ասել։ Նա անդրադարձել է բռնության, ապօրինության քարոզին, և եթե ես լինեի գործող լրագրող, այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի, եթե ես լրագրող եմ և իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ»,- ասաց Փաշինյանը։

ԽԱՊԿ նախագահը նկատում է՝ վարչապետը, փաստորեն, սատարեց թիմակցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան