Ինչի՞ց էր դժգոհ Արմեն Սարգսյանը․ նախագահը՝ լուսանցքո՞ւմ․ զրույց Դանիել Իոաննիսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարո՛ն Իոաննիսյան, նախագահը երեկ՝ ոչ աշխատանքային օրով, հայտարարեց հրաժարական տալու մասին։ Նա իր հրաժարականի՝ բավականին ընդարձակ տեքստում բաց հայտարարում է՝ համազգային ճգնաժամի հասցրած քաղաքական իրադարձությունների վրա ինքը չի կարողացել ազդել, որովհետև գործիքներով նախագահին չի օժտել Սահմանադրությունը։ Այսինքն՝ նա դժգոհում էր լիազորություններից։ Քանի որ ստեղծված է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, և հնարավոր է՝ նախագահի լիազորությունները լրացվեին, հարց՝ ինչո՞ւ նա չսպասեց մինչ այդ, գուցե լիազորությունները մեծացվեի՞ն։

-Ինձ թվում է՝ սահմանադրական բարեփոխումներն առնվազն երկու տարի տևելու էր, այսինքն՝ մինչև իր լիազորությունների ավարտը։ Բայց եկեք ուրիշ բան հասկանանք, երբ խոսում ենք իր հրաժարականի մասին․ նախ՝ ցանկացած հանրային ծառայող չպետք է զբաղվի բիզնեսով՝ կա՛մ հանրային ծառայող է, և ծառայում է հանրությանը, կա՛մ զբաղվում է բիզնեսով։ Այդ երկուսը չպետք է համատեղվեն, սա պետք է լինի ոսկե կանոն։ Եվ ցանկացած հանրային ծառայողի ծախսերն ու գույքը պետք է բռնեն իր օրինական եկամուտների հետ։ Եթե չի բռնում, ապա ինքը չպետք է լինի հանրային ծառայող, և երկրորդ՝ դա ապօրինի հարստացման հոդվածով նաև քրեական հետապնդման հիմք կարող է հանդիսանալ։ Առավել ևս՝ երբ ինչ-որ հանրային ծառայող որոշում է, որ ինքը գործադիր իշխանության գործառույթներ պիտի վերցնի իր վրա, գնա բանակցի ինչ-որ մեկի հետ, հետո ծանր տանի, որ գործադիր իշխանությունն այդքան էլ համաձայն չէ իր բանակցածի հետ, այդ բանակցածում էլ բիզնես շահեր ունենա կամ չունենա․․․

-Դա ի՞նչ կոնտեքստում եք ասում։

-Արմեն Սարգսյանի կոնտեքստում եմ ասում դա։ Արմեն Սարգսյանը շատ ծանր էր տանում, երբ իրեն ասում էին՝ «ո՛չ, պարոն Սարգսյան, գործադիրի փոխարեն ոչ մի բան մի որոշիր, մի՛ փորձիր գործադիր իշխանության կամքին հակառակ դրսում ինչ-որ բան պայմանավորվել, հետո գալ և ասել՝ պայմանավորվել եմ»։

-Իսկ նախադեպեր կա՞ն, երբ նախագահն առանձին որոշում է ընդունել, որին վարչապետը չի համաձայնվել։ 

-Այո՛։

-Ե՞վ, ի՞նչ կներկայացնեք։

-Եկեք շատ փակագծեր չբացեմ, բայց եղել են, և ինձ թվում է՝ դա ևս պատճառ է հանդիսացել։ Կդժվարանամ ասել՝ որն է պատճառը, իր՝ բիզնեսով զբաղվելն էր, իր՝ բինզեսով զբաղվելու ինֆորմացիայի՝ ջրի երես դուրս գալն էր, ո՞ր մեկն էր վերջին պատճառը։ Բայց այդպիսի պատմություններ շատ են եղել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան