Էրդողանը հաստատել է, որ ցանկանում է Թուրքիայում Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել
Քաղաքականություն
20.01.2022 | 21:19Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Անկարայի ձգտումը՝ իր տարածքում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ տխրեցնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձևավորվել է պատերազմի մթնոլորտ։ Մենք հույս ունենք անցկացնել Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը։ Հաջորդ ամսվա սկզբին ես այց եմ ունենալու Ուկրաինա»,- ասել է Էրդողանը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ։
Էմմա Չոբանյան