Պուտինը հանցանք կգործի՝ պատերազմ սկսելով․ ՀՀ-ն չպիտի՛ կեղտոտվի՝ Փաշինյանը թող ո՛չ ասի․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, Դուք խայտառակություն եք որակում Հայաստանի և Ուկրաինայի միջև այսօր եղած հարաբերությունների որակը, այն ցածր եք համարում առկա ներուժի համեմատ։ Մինչդեռ կարող է ավելի վատ սցենար գործարկվել․ երբ ռազմական սադրանքներ սանձազերծվեն Ուկրաինայի սահմանին, ռուսական ներխուժում տեղի ունենա, այդ պարագայում, քանի որ արդեն ՀԱՊԿ-ի մեխանիզմները սկսել են աշխատել, ՌԴ-ն կարող է ՀՀ-ին ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Պատկերացնո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին «ո՛չ» ասի։

-Չէ, պետք է պատկերացնել այդ «ո՛չ»-ը, և առաջնորդվել հենց այդ պատկերացումով։ Դա մեր պատերազմը չէ։ Եթե Պուտինը սանձազերծի այդ պատերազմը, դա լինելու է հանցագործություն ընդդեմ մարդկության, որը գալու է գումարվելու այն հանցագործություններին, որ մինչ այդ գործել է Պուտինի ռեժիմը։ Հայաստանը չպետք է իրեն կեղտոտի այդ ավանտյուրային մասնակցությամբ։ Այո՛, շատ հավանական է, որ նման անպարկեշտ առաջարկություն գա Ռուսաստանից, եթե Մոսկվայում որոշեն, որ ներխուժում սանձազերծեն Ուկրաինայի տարածք։ Դա ոչ մի լավ բանով չի վերջանալու ՌԴ-ի համար, ՌԴ-ից քարը քարի վրա չեն թողնելու, ո՛չ միայն պատժամիջոցների ճանապարհով։ Հայաստանն այդտեղ անելիք չունի, ավելին՝ Հայաստանն իր սուվերեն իրավունքը՝ սեփական շահերով առաջնորդվելու, պետք է 100 տոկոսով իրացնի։ Մեր բախտը բերեց, որ այդ ղազախական ավանտյուրան շատ արագ վերջացավ։

-Ուկրաինա ռուսական զորքերի տեղաշարժը կամ ներխուժումը շատ արագ չի ավարտվի․․․

-Եվ, ի դեպ, ես ասեմ, որ Ղազախստանի ավանտյուրան շատ արագ ավարտելն ինձ հույս է տալիս, որ Կրեմլում դեռ չեն կորցրել ռացիոնալ որոշումներ ընդունելու ունակությունը և, այնուամենայնիվ, չեն գնա այդ ինքնասպանության։ Դա կլինի ո՛չ թե Պուտինի ռեժիմի ինքնասպանություն, այլ կլինի Ռուսաստանի պետության ինքնասպանությունը։

-Ողբերգական հետևանքներ կունենա Ռուսաստանի ինքնասպանությունը՝ ի տարբերություն այն սցենարի, երբ Վլադիմիր Պուտինի ռեժիմը ինքնասպան լինի։ Դրանք տարբեր իրավիճակներ են։

-Դա մեզ համար լրացուցիչ մարտահրավեր է լինելու, որի հետ կապված մենք որևէ «պլան Բ» չունենք։ Եվ, ցավոք, չենք էլ ուզում ունենալ այդ «պլան Բ»-ն, այնպես, ինչպես ռուսական շուկային այլընտրանք որոնելն ընդհանրապես խնդիր չենք համարում։ Ես տեղյակ չեմ՝ մեր ռազմավարություններում ունե՞նք պահեստային տարբերակներ, թե՞ ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան