Google-ը կփոխի՞ հայկական տեղանուններն ադրբեջանականով․ ամերիկահայ փաստաբանները ստորագրահավաք են սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ ջնջելու Արցախի հայկականության մասին վկայող ցանկացած հետք։ Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր Google ընկերությանը՝ Google Maps-ում Արցախի բնակավայրերի հայկական տեղանունները փոխելու համար։ Նախաձեռնությունը փորձում է տապալել ԱՄՆ-ում գործող հայ փաստաբանների խումբը։

Ըստ փաստաբանական խմբի անդամների՝ Բաքվի այս քայլը պատասխանն է նույն ամսվա սկզբին ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայացրած որոշման, որով Ադրբեջանին պարտավորեցնում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Միացյալ Նահանգներում Ճշմարտության և արդարադատության կենտրոնի նախաձեռնությամբ պաշտոնական նամակ է պատրաստվել՝ ուղղված Google-ին։ Հիմնավորումներում նշված է, թե ինչու ընկերությունը չի կարող և չպետք է բավարարի այդ պահանջը՝ հիշեցնելով ՄԱԿ-ի միջանկյալ որոշումն ու Արցախի և արցախցիների՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքները։ Դրան զուգահեռ, նաև ստորագրահավաք է իրականացվում։

Հայ փաստաբանները մեծ հույսեր են կապում ստորագրահավաքի հետ։ Կարծում են՝ Google-ը հաշվի կնստի դրա հետ, քանի որ ստորագրահավաքին միացել են նաև քաղաքական գործիչներ այլ երկրներից՝ հորդորով՝ անտեսել Ադրբեջանի այդ պահանջը։

Google-ին պաշտոնական նամակ է հղել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, որում ասվում է․ «Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտնված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք։ Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը»։

Միջազգային իրավունքի կարգավորումներով ամրագրված են ժողովուրդների՝ իրենց տեղանուններն ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդներին ժառանգելու իրավունքը։

Հայաստանում և Արցախում երկար տարիներ աշխատանք է տարվել օտարահունչ տեղանունները փոխելու և հայկական ծագումով տեղանուններին վերադառնալու ուղղությամբ։ Այդ աշխատանքը կատարում է գեոմատիկայի կենտրոնի աշխարհագրական անվանումների մասնագետների խումբը, որը միայն նախորդ տարի 20․000 անուններ է դիտարկել, անհրաժեշտության դեպքում՝ նաև փոփոխության ենթարկել։

Փոփոխված անունները տեղ են գտնում Հայաստանի տեղանունների մատյանում։ Գոյություն ունի նաև աշխարհի տեղանունների մատյան, որտեղ փոփոխությունները կատարվում են ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների խմբի կողմից, համապատասխան քննարկումների ու ժողովների արդյունքում։

Համաշխարհային քարտեզագրման վիրտուալ ծառայությունում օգտագործվում են Արցախում գտնվող բնակավայրերի և պատմական հուշարձանների հայկական անվանումները։ Թե իրականում որ տեղանուններն են ուզում փոփոխել, ցանկ հրապարակված չէ, միայն նշվում է, որ պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել են տեղանունները ադրբեջաներենով փոխարինելու համար՝ պահանջելով հեռացնել դրանց հայկական, իրենց բնորոշմամբ, աղավաղված անունները։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հիշեցրել էր, որ իրենք ավելի վաղ նաև ՄԱԿ-ի աշխարհագրական անունների փորձագետների խմբին էին ներկայացրել ադրբեջաներենով, անգլերենով և ռուսերենով պաշտոնապես հաստատված 4589 բնակավայրի և 125 աշխարհագրական օբյեկտի անվանումների ցանկ, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած տարածքներում։

Միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն, բայց Google-ին սա հազիվ թե հետաքրքրի, որովհետև առևտրային կազմակերպություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան