Մարզպետների դիպլոմները կեղծ չեն, պարզապես այդ բուհերը հավատարմագրված չեն. Դումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որևէ կեղծիքի մասին խոսք չկա՝ մեր երկու մարզպետների դիպլոմների հետ կապված»,-այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով բարձրագույն կրթություն չունեցող անձանց մարզպետ նշանակելու վրաբերյալ շրջանառվող տեղեկությանը:

«Որևէ մեկի կողմից ներկայացված այդ դիպլոմ չասենք, այդ փաստաթուղթը կեղծ չի: Խոսքն այն մասին է, որ այն կազմակերպությունը, որը կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն, հավատարմագրված չէ: Դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է: Չի կարելի նման բան ասել: Չհավատարմագրված բուհերի շրջանավարտների համար 2003 թվականից մինչև 2017-ը տրվել է ամեն տարի հնարավորություն, որ ցանկացողները, որոնք ունեն չհավատարմագրված բուհի դիպլոմ, կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ հանձնելով պետական ավարտական քննություններ»,- ասաց նախարարը:

Նա նկատեց, որ մարդիկ ժամանակին ընդունվել են այդ բուհերը, ուսման վարձավճար են վճարել օրինական կերպով, այդ մարդիկ մեղավոր չեն:

«Լուծումները լավ չեն տրվել, հիմա մենք ուզում ենք լուծումներ գտնել այդ խնդրին: Դուք խոսում այնպիսի անձանց մասին, որոնք շատ հարգված են և մեծ ներդրում ունեն: Խոսում եք Ռազմիկ Պետրոսյանի մասին, ով իր կյանքն է դրել մեր երկրի, մեր ժողովրդի համար, ռազմի դաշտում է եղել: Իսկ դուք այսօր ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի: Կեղծ չի»,- նշեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: