Ավանտյուրայի մասնակցեցինք, Փաշինյանը թող Պուտինին հարցներ՝ ի՞նչ կստանանք․ կորուստներ ունենք, ՀԱՊԿ-ը լռում է․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հացրազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, ԵԱՀԿ-ն կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու նպատակով։ Սահմանին փոխհրաձգության արդյունքում զոհեր և վիրավորներ կան թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։ Արցախում ևս Ալիևը սադրանքների է դիմել՝ խաղաղ բնակիչների նկատմամբ։ Մնում է հասկանալ՝ ի՞նչ կա այս սադրանքների հետևում, ինչի՞ց է դժգոհ Բաքուն։

-Ես կարծում եմ՝ իր վերջին հարձակումը արդյունք է մեր սխալի։ Դա այն է, որ մենք զորք ուղարկեցինք Ղազախստան։ Շատ հասկանալի է՝ ինքը միամիտ չի, բավականին ուժեղ թիմ ունի, և իրենք գիտեն՝ Հայաստանը լրջագույն կորուստ ունեցավ իմիջի։ Ո՞վ է Հայաստանին ցույց տալիս դիվանագիտական, քաղաքական, ֆինանսական աջակցություն, Արևմուտքը՝ Եվրոպական միությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և եվրոպական այլ երկրներ։ Ու ինքը հասկացավ՝ Ղազախստանի պատմությունից հետո իրենք այո՛ չեն հրաժարվի մեզանից, բայց պատրաստակամությունը մեզ աջակցել ու քննադատել Ադրբեջանին իր սադրանքների համար, պարզ է՝ անկում կապրի։

Ո՞նց կարող են մեզ Ադրբեջանի հետ վեճում պաշտպանել, երբ երեկ չէ առաջին օրը զորք ուղարկեցինք Ղազախստան։ Դա բավականին կասկածելի պատմություն է։ Ալիևը հասկանում է, որ հիմա մեզ վրա բալոն գլորելը ճիշտ է՝ չե՛ն պաշտպանի։ ԵԱՀԿ նախագահը խոսեց Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ, և խոսակցությունների տարբերությունը գիտե՞ք որն է, Ղազախստանի հետ կապված էր։ Հարց են տալիս մեզ՝ զորք ուղարկեցիք, ի՞նչ հիմքեր կային։ Մենք ստացանք շատ թույլ տեղ և պարզ է՝ Ադրբեջանը կօգտվի դրանից։

-Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն են այսօր հեռախոսազրույցում քննարկել ինչպես Ղազախստանում դրությունը, այնպես էլ ԼՂ-ում։ Քննարկվել է նաև ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի նախորդ երեք հայտարարություններում ֆիքսված պայմանավորվածությունների կատարման շուրջ որոշ հարցեր: Ադրբեջանի սադրանքները այդ պայմանավորվածությունների չկատարմա՞ն հետևանքով են, Ալիևի պահանջները հայտնի են։

-Դա երկարատև պրոցես է։ Մենք որոշակի դրական տենդեցներ հիշում ենք։ Բրյուսելի և Սոչիի հանդիպումից հետո նույնիսկ փոխվեց Ադրբեջանի հռետորաբանությունը։ Եթե Ալիևը համաձայնվել էր գնալ Բրյուսել, նշանակում էր՝ կփափկացնի իր հռետորաբանությունը։ Բրյուսելում իրեն հանդիպման ժամանակ ասեցին՝ պատերազմով չես կարող լուծել հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի։ Ինքը որոշ չափով ենթարկվեց, հասկացավ՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշ չափով վերադարձան տարածաշրջան։ Ավելին՝ ինքը դեկտեմբերին հայտարարություններից մեկում մի բան ասեց, որ ՀՀ-ին թշնամի պետություն էր համարում, որին պետք է ուղղակի ոչնչացնել, բայց հետ է վերցնում իր խոսքերը։ Մոտավորապես նրա միտքը դա էր, ու համաձայն էր սկսել ինչ-որ բան։ Դրական տենդեցներ կային՝ ՀՀ-ն ակտիվացավ վերջին երեք-չորս ամսում արտաքին քաղաքականության ոլորտում, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կոշտ դրեցին հարցերը Ադրբեջանի և Թուրքիայի առաջ, կար դրականը, բայց հիմա ինչո՞ւ Ադրբեջանը վերադարձավ նախկին կոնցեպտին․ քանի որ մենք թույլ կողմ ստացանք։ Դա է պատճառը, որ հիմա նորից վրա է տալիս՝ վերադառնում է կոշտ կոնցեպտին, որն ինքը ուներ։

-ՀՀ իշխանությունը Ղազախստան զորք ուղարկելիս հայտարարեց, թե առաջին անգամ աշխատեցրել են ՀԱՊԿ-ի մեխանիզմները և հույս ունեն՝ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն։ Երեք զոհ և երկու վիրավոր ունեցանք սահմանին փոխհրձագության արդյունքում, սա առիթ չէ՞ դիմելու ՀԱՊԿ-ին։

-Մենք միացանք ՌԴ-ին և զորախումբ ուղարկեցինք Ղազախստան․ նեգատիվը գիտենք, չեմ ուզում դա ասել։ Ես ենթադրում էի՝ ՀՀ կառավարությունը ՌԴ-ի ճնշման տակ համաձայնվեց, որ ՌԴ-ն դրա փոխարեն մի բան տա, ՀԱՊԿ-ն մի քիչ կփոխի վերաբերմունքը մեր նկատմամբ և Ղազախստանում ակտիվ մասնակցությունը կբերի նրան, որ եթե Ադրբեջանը ակտիվ շարունակի իր սադրանքները, ՀԱՊԿ-ն կարձագանքի։

Մենք երեք զոհ ունեցանք մեր սահմաններում, դա ահավոր լուրջ բան է, և ՀԱՊԿ-ն ավտոմատ պետք է սկսեր քննարկումները, թե ինչ պետք է անի։ Դուք լսեցի՞ք ինչ-որ բան։ Ստացվում է՝ մենք մասնակցեցինք ինչ-որ ավանտյուրայի՝ հույսով, որ ՀԱՊԿ-ն մեր նկատմամբ մի քիչ կփոփոխվի, գոնե հայտարարություն անեին, ոչ մի բան իրականում տեղի չունեցավ։ Նիկոլ Փաշինյանը կարող էր Պուտինին ասել՝ կաջակցենք, բայց մենք մինուսներ ենք ստանալու, դուք մեզ կպաշտպանե՞ք, եթե Ադրբեջանը հարձակվի։ Ադրբեջանը երեկ մեր նկատմամբ հարձակում գործեց, ՀԱՊԿ-ում ՀՀ իշխանության մեխանիզմները արձագանքեցի՞ն, ոչ, նույնիսկ հայտարարություն չարեցին։ ՀԱՊԿ-ն մեզ պաշտպանելու համար չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան