Ստամբուլում սիրիացիների խանութները հարձակման են ենթարկվել ֆաշիստական խմբի կողմից

Լուրեր

16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
16.11.2026 | 11:36
Ազովում ուկրաինական հարձակումից հետո նավթաբազա է հրդեհվել․ հարված է հասցվել Ղրիմի կամրջին, երթևեկությունը փակվել է
16.11.2026 | 11:27
Եղվարդում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ 10 մլն դրամի վնասը վերականգնվել է
16.11.2026 | 11:16
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:04
Պեկինը հաստատել է՝ Չինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Շենժենում
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ստամբուլում նախօրեին ֆաշիստական ամբոխը հարձակվել է Էսենյուրթ թաղամասում սիրիացիների խանութների վրա։

Ինչպես հայտնում է Duvar-ը, տեղացիների ու սիրիացիների միջև բախում է տեղի ունեցել Ստամբուլի Էսենյուրտ թաղամասում անհայտ պատճառներով։ Այնուհետ ավելի ուշ թուրք քաղաքացիները հարձակվել են սիրիացիների խանութների ու առևտրի կենտրոնների վրա՝ կոտրելով պատուհանները։ Ֆաշիստական խումբը հարևանությամբ նաև երթ է անցկացրել «Սա Թուրքիան և ոչ թե Սիրան» կարգախոսներով։

Դեպքից հետո թուրքական ոստիկանությունն է ուղարվել տարածք։
Ստամաբուլի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեպքի առնչությամբ 7 մարդ է ձերբակալվել։

«7 կասկածյալ, այդ թվում՝ երեխաներ, որոնց մղել են հանցագործության, ձերբակալվել են, աշխատանքներ են տարվում մյուսների որոնման»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ու սոցիալական լարվածության ֆոնին աճել է բացասական վերաբերմունք ու անհանդուրժողականությունը փախստականների նկատմամբ․ նրանց դեմ հաճախ են հարձակումներ տեղի ունենում։

Էմմա Չոբանյան