Ստիպված ենք լինել մաքսիմալ կոշտ․ Ղազախստանի նախագահ Տոկաևն ուղերձով դիմել է ժողովրդին. ՏԵՍԱՆՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում օրվա մեջ երկրորդ անգամ է ուղերձով դիմել ժողովրդին՝ հայտարարելով, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը:

«Իմ կողմից ձեռնարկված միջոցառումները միտված են բազմազգ Ղազախստանի բարեկեցությանը: Բայց այդ միջոցառումները դեռ բավարար չեն: Աչք է զարնում խուլիգանություն անող տարրերի բարձր կազմակերպվածությունը: Դա խոսում է դավադիրների գործողությունների՝ մանրակրկիտ մտածված ծրագրի մասին, որը ֆինանսական դրդապատճառներ ունի: Այո՛, հենց դավադիրների», – հայտարարել է Ղազախստանի նախագահը:

Տոկաևը նաև հաղորդել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ:

Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ինքը գտնվում է մայրաքաղաքում, և խոստացել է մոտ ժամերին հանդես գալ իրավիճակի կարգավորման նոր առաջարկներով: Տոկաևն ընդգծել է, որ առաջվա պես մնում է իր այն դիրքորոշմանը, որ պետք է շարունակել հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն: