Փառք տանք բիզնեսին, որ կարողացավ 2021-ն առաջ տանել՝ չնայած գնաճին և լարվածությանը․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
Բոլորը

Factor TV-ի տաղավարարում տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ ամփոփել ենք տնտեսական տարին

Պարո՛ն Մակարյան, տնտեսական տարին հետտրավմատիկ կարելի էր համարել, բայց այս տարի էլ ճգնաժամեր եղան։ Այս տարի տնտեսությունը կարողացա՞վ վերագտնել իրեն։

-Կարողացավ վերագտնել, և բավականին արագ՝ շնորհիվ գործատուների, շնորհիվ բիզնեսի։ Իհարկե, Կառավարությունը որոշ ջանքեր դրել է, որպեսզի արագ վերականգնվի տնտեսական գործընթացը։ Բայց հիմնական արդյունքը պայմանավորված է գործատուների ջանքերով։

Ավելին ասեմ, կարող էինք այս տարվա համար դեռ ավելի լավ արդյունքներ ունենալ (թեև դա կարող է զարմանալի հնչել), եթե գործատուների հույսերը լիարժեք արդարացված լինեին պետական անվտանգության, իրենց ներդրումները շարունակելու, բիզնեսն ընդլայնելու տեսանկյունից։ Այդ ցանկությունները եղել են, բայց չեն եղել պետության կողմից ժամանակին և հստակ ապացուցված, որ այդ անվտանգությունն առկա է։

Պետք է փառք տանք ու գովենք բիզնեսին, գործատուներին, որ իրենց նվիրվածության, ջանքերի շնորհիվ ահագին բան կարողացան ապահովել։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանում սուր ճգնաժամային վիճակներ չառաջացան թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական տեսանկյունից՝ չնայած այն բանին, որ գնաճ կա, սոցիալական լարվածությունն ուժեղացավ և այլն։

Մոտավորապես ի՞նչ տնտեսական աճ կարող էր լինել Հայաստանում։

-Կարծում եմ՝ 5 տոկոսի շուրջն ենք պտտվում հիմա, բայց կարծում էի, որ մենք կարող ենք երկնիշ աճի հասնել՝ 10 տոկոսի կամ ավելի։ Իհարկե, այստեղ էլ օբյեկտիվ պատճառներ կան՝ արդարացնելու Կառավարությանն այն առումով, որ ժողովրդական լեզվով ասած՝ «գլուխը խառն էր» խնդիրների պատճառով․ և՛ կորոնավիրուս, և՛ պատերազմի հետևանքներ, և՛ տարածաշրջանային վերադասավորումներ, քաղաքական վերադասավորումներ և այլն։

Բայց ամեն մեկն իր գործով պետք է զբաղվեր, պետք է շատ հստակ բաժանված լիներ, թե ով ինչին է ուշադրություն դարձնում։ Վերջին հաշվով՝ կա վարչապետ, կա 2 փոխվարչապետ և կան նախարարներ։ Պետք է, որ շատ հստակ լիներ՝ վարչապետը որ հարցերը համակարգի և այլն։

Էկոնոմիկայի նախարարը որպես տարվա կարևորագույն նախաձեռնություններից մեկը ներկայացրեց տոնական օրերի կրճատումը։ Դրա ազդեցությունն ի՞նչ է լինելու։

-Որոշակի ՀՆԱ-ի աճ, աշխատանքի հանդեպ որոշակի ավելի մեծ հարգանք, ավելի մեծ սեր, որովհետև Հայաստանում աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն էականորեն վատացել է։ Եվ այդ առումով մենք անելիք ունենք, որպեսզի մրցունակ երկիր դառնանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան