Գերությունից վերադարձած մայորը կալանավորվեց․ Նարեկ Երիմյանը 2 անչափահաս երեխա և հղի կին ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ երեկոյան 2 ամիս ժամկետով կալանավորվեց վերադարձված հերթական գերին՝ մայոր Նարեկ Երիմյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարեց  դատախազի միջնորդությունն ու բեկանեց առաջին ատյանի՝ չկալանավորելու որոշումը։

Նարեկ Երիմյանը մեկն էր այն 24 զինծառայողներից, որոնք նոյեմբերի 16-ին հակառակորդի կողմից շրջափակվել ու գերեվարվել էին։ Այդ օրը հայկական կողմը նաև 6 զոհ տվեց։

Գերության մեջ հայտնվածներից 10-ին ադրբեջանական կողմը դեկտեմբերի 4-ին վերադարձրեց․ նրանցից 4-ը կալանավորվեցին մի քանի օր անց, Նարեկը 5-րդն է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նարեկ Երիմյանի շահերի պաշտպան Կարմեն Պողոսյանը կարծում է՝ Վերաքննիչ դատարանը կալանավորման հիմքեր չուներ։

33-ամյա Նարեկն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքն այնքանով, որ հանգամանքների բերումով չի հասցրել անգամ մեկ կրակոց արձակել և իր դիրքը ներխուժած թշնամու թեկուզ մեկ զինծառայողի ոչնչացնել։ Փաստաբանի խոսքով՝ այլ մանրամասներ մինչ նախաքննության ավարտը հրապարակել չեն կարող։

Պաշտպանական կողմն առնվազն անհասկանալի է համարում պարտադիր կալանք կիրառելը։ Դատարանը հաշվի չի առել, որ Նարեկը ընտանիքի միակ կերակրողն է, իր խնամքին ունի 2 անչափահաս երեխա, կինը հղի է, իսկ բնակարանը ձեռք է բերել հիփոթեքով, և վարկը մարելու խնդիր կարող է առաջանալ։

Մայոր Նարեկ Երիմյանը գերությունից վերադառնալուց հետո կրկին դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ ծառայության վերադառնալու թույլտվություն ստանալու համար, բայց մինչ նախարարությունից պատասխան կստանար՝ կալանքի որոշում կայացվեց։

Factor TV-ի հետ զրույցում Նարեկի եղբայրը նշեց, որ գերությունից վերադառնալուց հետո Նարեկն ընկճված էր, պարփակված։ Ո՛չ խոսել էր ուզում, ո՛չ հիշել գերության մեջ անցկացրած օրերը։

Ստեղծված իրավիճակը խոշտանգման շարունակություն է համարում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նա հիշեցնում է վարչապետի՝ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած արտահայտությունը, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ հետաքննվի, և դրան հաջորդած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիներին դասալիք անվանելու դեպքերը, դրանք որակելով գերիներին ձերբակալելու ուղիղ ցուցում։

Դիրքերը թողած 5 զինծառայողները մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Կալանավորված է նաև զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը՝ Գեղամ Գեղամյանը, որը ևս մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու մեջ։ Ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ գրել էր, որ կալանավորումների իրավաչափությունը համոզիչ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան