Կառավարությունում քննարկել են 300 դպրոցի և 500 մանկապարտեզի թիրախային ծրագրի իրականացման ընթացքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ Կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Կառավարության տեղեկացմամբ՝ վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը. «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: Մասնավորապես, խոսել ենք 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու ծրագրի մասին:

Մեր հիմնական նպատակը որակյալ կրթության հասանելիության մակարդակը հանրապետությունում բարձրացնելն է: Քանի որ տարին ավարտվում է, և մի քանի օրից մուտք կգործենք 2022 թվական, այսօրվա քննարկման նպատակն է արձանագրել, թե ուր ենք հասել ծրագրի իրականացման ուղղությամբ: Ավելորդ չէ նշել, որ այն ներառված է Կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրում, Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների ցանկում: Այսօր կփորձենք ավելի մանրամասնել և հնարավորինս կանխատեսելի դարձնել մեր առաջիկա անելիքներն այս ուղղությամբ»:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սահմանված թիրախի իրացման մեթոդաբանությունը, դրա կիրառմամբ կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Նշվել է, որ ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում իրականացվել է նախադպրոցական և դպրոցական կրթական ծառայության կարիքի որոշում, հետևյալ սկզբունքներով՝ կարիքի տեղորոշում, ամբողջական ախտորոշում և ամբողջական կազմակերպման մեթոդի որոշում: Որպես օրինակ ընտրվել է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքը, որը ներառում է 31 գյուղական բնակավայր, շահառու երեխաների թիվը հասնում է 1000-ի: Այստեղ նախատեսվում է կրթության կազմակերպում 13 վայրում: Նախապատրաստական աշխատանքների շրջանակում կատարվել են շենքերի տեղազննում, անհրաժեշտ գույքի ցանկի ճշգրտում, տրանսպորտային երթուղիների քարտեզագրում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթներ: Ներկայում քննարկվում է ծրագրի ֆինանսական բաղադրիչը: Նույն մոդելով տեղորոշվել է կրթական ծառայության կարիքը Սյունիքի Տաթև, Քաջարան, Մեղրի խոշորացված համայնքների համար, ընթացքի մեջ է մարզի մյուս խոշորացված համայնքներում տեղորոշումը։ Գործում է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, աշխատանքն իրականացվում է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման ժամկետներին համաձայն: Սյունիքում աշխատանքներն ամփոփելուց հետո նախատեսվում է նույն մեթոդաբանությունը գործարկել մյուս մարզերում։

Ըստ պլանավորման՝ 2022թ. նախատեսվում է իրականացնել շուրջ 170 դպրոցի և 130 մանկապարտեզի՝ ընթացքի մեջ գտնվող կամ ավարտվող կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: Ընդ որում, այս թիրախային ցուցանիշները չեն ներառում հնարավոր սուբվենցիոն և այլընտրանքային ծրագրերը:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան ներկայացվել է նաև մասնագիտական կադրերի ներգրավման միասնական քաղաքականության մշակման ընթացքը:

Խորհրդակցությանն արծարծվել են նախանշված թիրախին հասնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին, ընթացիկ տեմպին, նույն չափանիշներով սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, ենթակառուցվածքային հագեցվածությանը վերաբերող և այլ հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:

Վարչապետը կարևորել է ծրագրի հիմքում հայեցակարգային այն մոտեցման կիրառումը, որի ներքո նախադպրոցական, դպրոցական, մշակութային, սպորտային և մյուս բաղադրիչները դիտարկվում են մեկ ամբողջության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանին և Համբարձում Մաթևոսյանին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել գործընթացը խթանելուն միտված գաղափարները և կարևորելով համատեղ սինխրոնիզացված աշխատանքը: