Դիլետանտներին գեներալի պագոն տվեցին, բանակի փողերը կերան՝ պարտվեցինք․ մեղավորը ժողովրդավարությունը չէ․ Կարեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-2021 թվականը, լինելով հետպատերազմական տարի, նաև քաղաքական ճգնաժամերով էր հարուստ. տարվա սկզբին հանրահավաքներ, քաղաքական բանավեճեր էին, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև անվտանգային ռիսկեր առաջացան՝ Ադրբեջանի հետ սահմանին բախումներ, գերեվարումներ… Տարվա վերջին էլ Հայկ Մարությանը հեռացվեց քաղաքապետի պաշտոնից: Շատերը, ամփոփելով 2021-ը, բացասական գնահատականներ են տալիս: Դուք ինչ-որ դրական բան նկատե՞լ եք, թե՞ ոչ:

-Տարվա վերջում ես կավելացնեի ևս մեկ փաստ, որը դրական հիմքեր է դնում հետպատերազմյան իրավիճակում. Արցախի հիմնահարցը և հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը դուրս եկավ փակուղուց, որը ստեղծում էր ռուս-թուրքական ձևաչափը: Նոյեմբերին ռուսական փորձի «կարապի երգն» էր, դեկտեմբերին հարցը եվրոպական և ամերիկյան համանախագահների ուշադրության կենտրոնում հայտնվեց, և նրանց կարգավորիչ դերի բարձրացում տեղի ունեցավ։ Իհարկե, դրական է այն, որ մենք կարողացանք ոչ միայն հաղթահարել ճգնաժամը, որ սկսվել էր հունվարից, և ոչ միայն ձերբազատվեցինք այն ժառանգությունից, որ մնացել էր հին քաղաքական ուժերից, որոնք քաղաքական հենարան չգտան, այլ նաև մեզ մոտ իրականանում են այն փոփոխությունները, որոնք պահանջում է 21-րդ դարը: Մեր հասարակությունն այլևս չունի կաղապարված այն մտածողությունը, թե ամբողջ ազգային ռեսուրսը պետք է մեկ ուղղվածություն ունենա, և չեն դիտարկվելու այլ հնարավոր քայլեր: Ինչ վերաբերում է մայիսյան իրադարձություններին, հնարավոր է՝ Ադրբեջանի նախագահը գիտեր, որ մեկ տարի ժամանակ է տրված՝ ինչ-որ կերպ իրավիճակը կայունացնելու, փաստաթղթավորելու համար, եթե այդպես է, մայիսյան դեպքերը տրամաբանական կարող ենք համարել:

-Եթե 2021-ի հասարակական տրամադրությունները փորձենք ամփոփել, արդյո՞ք ՀՀ քաղաքացու համար իր երկրում ապրելու, զարգանալու խնդիրները վերացվեցին՝ նկատի ունեմ և՛ հոգեբանական, և՛ անվտանգային խնդիրները:

-Իհարկե՝ ոչ: Եթե անվտանգային խոչընդոտներ ասելով՝ դիտարկում ենք Ադրբեջանի հարձակումները, իհարկե՝ դրանք զգալիորեն նվազել են։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե թղթով մեր ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանն ինչ է անում Ուկրաինայում, ինչ վերջնագրեր է դնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առաջ, ինչը կարող է բախումներ առաջացնել Ուկրաինայի սահմաններին, և հաշվի առնելով Չավուշօղլուի հայտարարությունը, որ Թուրքիան հաշվի չի առնելու Ռուսաստանի կարմիր գծերը, չի բացառվում, որ Թուրքիան կփորձի ավելացնել Անդրկովկասում իր դերը: Եթե մնա Հայաստանին, եթե մենք սկսենք գնահատել իրավիճակը, որ սա մեր երկիրն է, մենք ենք կառուցում, և ունենք դաշնակիցներ՝ Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, նաև մի քիչ Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, այսինքն՝ մեր բնական դաշնակիցները նրանք են, ովքեր դեմ են Թուրքիայի ազդեցության ավելացմանը տարածաշրջանում, եթե մենք դա գիտակցենք, անվտանգային հարցն իր տեղը կընկնի: Բայց մեր հասարակության մեջ առկա է այդ «շիզոֆրենիան», որ և՛ հասկանում են, որ մեր ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանը իր սեփական շահերն ունի, և՛ վախենում են դա արտաբերել ու կոնֆլիկտի մեջ են ապրում:

-Վախենում են, որովհետև հետո երևացող գործողությունները չե՞ն երևում:

-Այո՛, չեն հասկանում հետո երևացող գործողությունները: Շատերը մեծ հույսեր են կապում, շատ դժվար է 30 տարի միշտ հավատալ, որ ՌԴ-ն քո ամենահզոր գործընկերն է, և հետո համարել, որ դա այդպես չէ, չեն ուզում ընդունել: Սա հոգեբանական խնդիր է: Այդ առումով մարտահրավերները չեն պակասել, նույնիսկ ավելացել են: Հասարակական կարծիքի մեջ այդ մարտահրավերը կա՝ մենք ունենք շատ մեծ ներքին, լատենտ կոնֆլիկտ՝ գնահատելու իրականությունը: Պետք է ընդունել, որ ՌԴ-ն մեր միակ գործընկերը չէ, հասկանալ դա, արտաբերել և դրանով ապրել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան