Մանրամասներ Փաշինյանի հետ փակ նիստից. Հայկ Մարությանի հետ կհեռանան նաև նրան սատարող ավագանու անդամները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
Բոլորը

Հայկ Մարությանին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնանկ է անում՝ գործադիրի և քաղաքապետարանի միջև ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Այս մասին երեկ պաշտոնապես հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ շուրջ երեք ժամ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած փակ հանդիպումից հետո: Մինչ Փաշինյանի հետ հանդիպումը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որևէ հիմնավորում չէր ներկայացնում:

Թե ինչպես է դրսևորվել քաղաքական ճգնաժամը, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արմեն Գալջյանը, որն այժմ ավագանու իշխող խմբակցության ղեկավարն է, չմանրամասնեց: Երեկ ուշ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունը նաև վեց կետից բաղկացած հայտարարություն տարածեց, որտեղ շեշտում էր՝ Մարությանը թիմի հետ քաղաքական պատասխանատվություն չի կիսել, նախընտրական խոստումները լիարժեք չի կատարել, կոռուպցիան քաղաքապետարանից բավարար չափով չի վերացրել:

«Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»,- իշխող ուժի կողմից ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով տարածված հայտարարությունն ավարտվում է այս տողերով՝ ուղիղ չնշելով, թե ո՞րն է Մարությանի քաղաքական նոր հանգրվանը: Նկատենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» շաբաթվա սկզբին գրել էր, որ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխության օրակարգից, հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տարածված հայտարարությանը Հայկ Մարությանն արձագանքել է՝ դիմելով երևանցիներին․ «Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար: Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ: Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»:

Մարությանը պատասխանել է միայն այլ քաղաքական ուժերի հետ համագործակության մասին ՔՊ-ի մեղադրանքներին, իսկ նախընտրական ծրագրերը լիարժեք կյանքի չկոչելու, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում թերանալու և Նիկոլ Փաշինյանին քաղաքական ճգնաժամի շրջանում միայնակ թողնելու կետերն անպատասխան է թողել: Քաղաքապետի մամուլի խոսնակը փոխանցեց, որ Մարությանն առաջիկայում բոլոր կետերին հանգամանալից կանդրադառնա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որը չի միացել Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, նշեց, որ երեկ երեկոյան հրապարակված տեքստի բովանդակությունը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ ավագանու անդամի՝ հայտարարության վերջնական տեքստին, մինչ հրապարակելը, ո՛չ բոլորն են ծանոթացել:

Քաղաքական ճգնաժամ կա՝ Հայկ Մարությանը հեռացել է կուսակցությունից, բայց քաղաքային կառավարման տեսանկյունից որևէ ճգնաժամ չկա, Հայկ Մարությանն իր պարտականությունները կատարում է արդյունավետ, նշում է Գրիգոր Երցյանը:  Իմ քայլական ավագանու անդամը նաև մեկ այլ ուշագրավ տեղեկություն է հայտնում: Երեկ Փաշինյանի հետ փակ հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ ավագանու այն անդամները, որոնք դեմ են Մարությանին պաշտոնանակ անելու որոշմանը ևս պետք է մանդատները վայր դնեն, ընդ որում, ըստ Գրիգոր Երիցյանի, դա պետք է անել մինչ քվեարկությունը:

Նշենք, որ այսօր երեկոյան որոշման նախագիծը պաշտոնապես մուտքագրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ:

Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 9-րդ գլխի համաձայն՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից ներկայացված որոշման նախագիծը:

Գործող քաղաքապետին անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ նախաձեռնող կողմը պետք է առաջադրի նաև քաղաքապետի նոր թեկնածուի:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով:

ՔՊ-ն Հայկ Մարությանին ցանկանում է փոխարինել Հրաչյա Սարգսյանով: Նա քաղաքապետի առաջին տեղակալն է՝ ընտրվել է «Առաքելություն» կուսակցության քվոտայով, բայց հետագայում լքել է կուսակցությունը:

Մարությանին պաշտոնանկ անելու՝ ՔՊ-ի նախաձեռնությանը միացել է նաև ԲՀԿ խմբակցությունը, իսկ երեք հոգուց բաղկացած «Լույս» խմբակցությունից միայն մեկն է միացել:

Հավելենք, որ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու հարցը քննարկելու համար Երևանի ավագանին հատուկ նիստը, Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի, հրավիրվելու է հաջորդ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան