Շատ ծանր ցավով բացահայտեցինք ճշմարտությունը․ պատերազմի 25 օրում ավելի շատ երկինք նայեցինք, քան՝ 25 տարում․ Գարիկ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը դերասան, ռեժիսոր Գարիկ Հովհաննիսյանն է

-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք մասնակցել եք ամբողջ պատերազմին, ամենադաժան հատվածներում եք կռվել։ Նախ՝ ի՞նչ տեսաք մարտի դաշտում։ Հասկանալի է՝ 44 օրում տեսածը մեկ հարցում և պատասխանում չենք տեղավորի, բայց կուզեի լսել Ձեր տեսածը՝ ի՞նչ տեղի ունեցավ։ Ի՞նչ եք պատկերացնում՝ պատերազմ ասելով։

-Ես պատերազմի ականատեսն եմ եղել իմ դիտարկման տարածքում։ Այն գործողությունը, որի համար ես վերապատրաստվել էի մինչև բուն ռազմաճակատ գնալը, այդ գործողության բուն նպատակը դիտարկումն էր։ Հիշողություններին չեմ ուզի անդրադառնալ, որովհետև այստեղ ամենակարևորն այն չէ, թե հազարավոր կամավորներից կամ զինվորներից մեկն ինչ է հիշում, այլ ինձ համար կարևոր է, թե ինչ վերլուծություն է արվում այդ ամենից հետո։ Օրինակ՝ ես մեկ-մեկ մտածում եմ, երբ ինքս ինձ հետ մենակ եմ լինում, որ 44-օրյա պատերազմը և արդյունքն այդ պատերազմի խնամքով թաքնված մեծ ճշմարտության բացահայտում էր։ Ես դա նկատի ունեմ բոլոր իմաստներով և բոլոր բնագավառներում, որոնցով երկիրը և պետականությունն առհասարակ ապրում է կամ չի ապրում։ Այդ մեծ ճշմարտության բացահայտումը, բնականաբար, շատ մեծ ցավոտ գնով եղավ, և ամենացավալին այս պահին այն է, որ շատերս հետևություն չենք անում դրանից։

-Իսկ այդ ցավոտ գնով ի՞նչ ճշմարտություն բացահայտվեց, ի՞նչ նկատի ունեք։

-Ճշմարտություն ասելով՝ նկատի ունեմ, օրինակ, այսպիսի դեպք, երբ մենք մի տարածքում քայլում էինք, սա լրիվ իմ անձնական դիտարկումն է, բնականաբար, պարտադրելու կամ համոզելու միտում չունեմ մարդկանց, ես իմ հրամանատարին ասացի՝ «պարո՛ն մայոր, գիտե՞ք ինչի համար այս պատերազմը եղավ», ասաց՝ «Ինչի՞ համար եղավ․․․»։ Բնականաբար, մենք քայլում էինք՝ անընդհատ ԱԹՍ-ի սպասելով, 25-րդ, թե 30-րդ օրն էր պատերազմի, ասացի՝ «որովհետև այս վերջին 25 տարվա մեջ մենք ավելի քիչ նայեցինք երկինք, քան վերջին 25 օրվա մեջ»։ Հասկանալի էր ենթատեքստը։ Ինքը ժպտաց, ասաց՝ «հա՛, ճիշտ ես ասում»։ Բայց այնպես չէ, որ ես գնացի, ճշմարտություն բացահայտեցի։ Ես դա ինձ համար բացահայտեցի։ Անձամբ ես այդ 25 օրվա մեջ ավելի շատ էի երկինք նայում, քան այս վերջին 25 տարվա ընթացքում։

-Որովհետև Դուք է՞լ էիք ճշմարտությունն այլ կերպ պատկերացնում պատերազմի մասին։

-Ես չեմ եկել ինչ-որ ճշմարտություն բացահայտելու, այլ անմիջականորեն իմ ապրումի մասին խոսելու։ Այնպես չէ, որ ես եկել եմ որևէ եզրահանգնման և դարձել եմ ավելի գնահատող, ազնիվ կամ օրինապաշտ։ Ինձ համար միանշանակ է, որ շատ ծանր ցավի արդյունքում բացահայտվել է ճշմարտություն։ Մնացյալն արդեն համակարգի և անհատի ընտրությունն է՝ տեսնի՞ այդ ճշմարտությունը, թե՞ չտեսնի։ Ինչի՞ համար է ընտրություն, որովհետև ճշմարտություն տեսնելն ու հետևություն անելը՝ հաջորդիվ ապրելու, այդքան էլ հեշտ գործ չի։ Որովհետև եթե ես խոստովանում եմ ինչ-որ մի օր, որ ենթադրենք՝ հարբեցող եմ կամ մի այլ սովորության կրող եմ, ես այդ պահից սկսած երկու ճանապարհ ունեմ՝ կա՛մ շարունակում եմ այդպես ապրել, կա՛մ փոխում եմ կյանքս։ Խնդիրն այստեղ է։ Փոխելու համար ճիգ է պետք, և այդ ջանքն ավելի շատ ոչ թե ֆիզիկական ու ֆիզիոլոգիական է, երկրի և համակարգի պարագայում ոչ միայն քաղաքական ու ռազմաքաղաքական է, այն նախ և առաջ մտածողության ու հոգեփոխության ջանք պետք է լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան