827 հազար ԱՄՆ դոլար Ամուլսարի հարակից համայնքներին. «Լիդիան Արմենիան» հրապարակել է տարեվերջյան հաշվետվությունը

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Լիդիան Արմենիան» ներկայացնում է 2021թ. ընթացքում հողի վարձակալության դիմաց Ամուլսարի հարակից խոշորացված համայնքների (Ջերմուկ, Զառիթափ, Գորայք) բյուջեներ կատարած վճարումները․ տեղեկեցնում են «Լիդիան Արմենիան»-ից։

2021թ. ընկերությունը Ջերմուկ (Գնդեվազ) համայնքին վճարվել է 362 869 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Զառիթափ (Սարավան) համայնքին` 238 867 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Գորայք համայնքին` 225 640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ընդհանուր 3 համայնքներին միասին 2021թ. «Լիդիան Արմենիան» վճարել է 827 376 ԱՄՆ դոլար, իսկ 2008թ.-ից սկսած` ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար:

«Չնայած վերջին 3,5 տարվա ընթացքում Ամուլսարի ծրագրի շուրջ տիրող իրավիճակի հետևանքով «Լիդիան Արմենիան» փաստացի ի վիճակի չի եղել իրականացնել գործունեություն, ընկերությունը միևնույն է բարեխղճորեն կատարել է իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները: Ավելին նույնիսկ այս պայմաններում 2021թ. 9 ամիսների կտրվածքով «Լիդիան Արմենիան» նաև եղել է Հայաստանի 27-րդ խոշոր հարկատուն` պետական բյուջե վճարելով 8 մլն 450 հազ. ԱՄՆ դոլար հարկ:

Վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի վերագործարկումից հետո ընկերության կողմից դրամական հոսքերը տեղական և պետական բյուջեներ բազմակի անգամ աճելու են: Սա բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենալու մեր երկրի և հատկապես Ամուլսարի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա»,- ասված է «Լիդիան Արմենիան»-ի տարածած հաղորդագրությունում։