Փաշինյանը Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելու մասին հարցն անպատասխան թողեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
16.12.2021 | 19:59Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Հանդիպման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ գրասենյակից: Վարչապետն անպատասխան թողեց Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելու մասին լրագրողների հարցը:
Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: