Amensty International-ը հայտարարել է, որ Ալիևի իշխանությունը շարունակում է բռնաճնշումները

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Ադրբեջանի իշխանություննեը շարունակում են քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները՝ խախտելով խոսքի ազատության ու խաղաղ հավաքների իրավունքը՝ կոշտ դիրքորոշում որդեգրելով խաղաղ ցույցերի նկատմամբ։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amensty International կազմակերպության հայտարարության մեջ՝ կապված դեկտեմբերի 1-ին Բաքվում խաղաղ ցույցի ցրման հետ, որն անցկացվել էր քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովի ազատ արձակման պահանջով։

«Ադրբեջանի ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների ձերբակալությունները, նրանց խոշտանգումները և այլ տիպի դաժան վերաբերմունքը պետք է դադարեցվի»,-ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն բոլոր նրանց, որոնք ձերբակալվել են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրենց իրավունքից օգտվելու համար, և արդյունավետորեն հետաքննել ոստիկանության անհարկի կամ չափից ավելի ուժի, խոշտանգումների և կալանավորների նկատմամբ այլ դաժան վերաբերմունքի մասին բոլոր մեղադրանքները։ Հակաիրավական գործողությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Կազմակերպությունը մտահոգված է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է արգելել ազատության իրավունքի իրացումը։

«Դա հակասում է ինչպես ազգային օրենքներին, այնպես էլ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Բացի այդ՝ կազմակերպությունն անհանգստացած է նրանով, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կամայականորեն կանոններ և սահմանափակումներ կիրառել համավարակի հետ կապված՝ արդարացնելու խաղաղ ցույցերի ճնշումը»,- ասվում է  կազմակերպության  հայտարարության մեջ։

Հավելենք, որ նախօրեին ևս մի խումբ ակտիվիստներ ու ընդդիմադիր գործիչներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում, որը կրկին ուժի կիրառմամբ ցրվել է ոստիկանների կողմից։

Էմմա Չոբանյան