«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է մեկ տարում լրագրողների ձերբակալությունների 20 տոկոս աճի մասին

Լուրեր

30.03.2026 | 23:48
Բայրամովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
30.03.2026 | 23:22
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
30.03.2026 | 23:00
«Ադրբեջանում խոշտանգումներն ու մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրում». ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել
30.03.2026 | 22:48
Ուկրաինան ներողություն է խնդրել Ֆինլանդիայից ԱԹՍ-ների միջադեպի համար
30.03.2026 | 22:35
Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից կվերադառնա առկա ուսուցման ձևաչափին
30.03.2026 | 22:21
Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի «այս կամ այն ​​կերպ»
30.03.2026 | 22:08
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.03.2026 | 21:55
Արհեստական ​​բանականությունը մեզ ասում է այն, ինչ ուզում ենք լսել. գիտնականներ
30.03.2026 | 21:44
Թուրքիայում չեզոքացվել է օդային տարածք արձակված իրանական չորրորդ բալիստիկ հրթիռը
30.03.2026 | 21:35
Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.03.2026 | 21:23
Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում» է ակնկալում
30.03.2026 | 21:13
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում
30.03.2026 | 21:00
Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:45
50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:44
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
Բոլորը

Աշխարհում 2021 թվականին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար ձերբակալված լրագրողների թիվը հասել է գագաթնակետին։ Այս մասին հաղորդել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դեկտեմբերի 16-ին հրապարակված տարեկան զեկույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ըստ կազմակերպության՝ լրատվամիջոցների 488 աշխատակիցներ այժմ գտնվում են ճաղերի հետևում, ինչը մոտ 20 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Այս զարգացումը, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, առաջին հերթին պայմանավորված է Բելառուսի, Մյանմարի և Չինաստանի նման երկրներում իրավիճակի վատթարացմամբ։ Բելառուսը դասվել է ամենաանբարենպաստ երկրների շարքում՝ կապված 2020 թվականի օգոստոսին նախագահական ընտրություններից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի կողմից զանգվածային բողոքի ցույցերը կոշտ ճնշելու հետ։ Արդյունքում մեկ տարվա ընթացքում երկրում ձերբակալված լրագրողների թիվը 7-ից հասել է 32-ի։

Զեկույցում առանձին հիշատակվում է Nexta Telegram ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը, որը ձերբակալվել էր մայիսի 23-ին Վիլնյուս թռչող Ryanair-ի օդանավում ականապատման մասին կեղծ հաղորդագրությունից հետո Մինսկում հարկադիր վայրէջքի արդյունքում։ Պրոտասևիչը դեռևս տնային կալանքի տակ է։

Բելառուսի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ այն միակ երկիրն է աշխարհում, որտեղ բանտում լրատվական դաշտի ավելի շատ կին աշխատողներ կան (17), քան տղամարդիկ (15): Նրանք կազմում են 20 պրոֆեսիոնալ լրագրողներից 9-ը և լրատվամիջոցների 9 աշխատողներից 8-ը, որոնք աշխատում են որպես տնօրեն, մենեջեր կամ իրավաբան:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ այս թվերը վկայում են այն մասին, որ բելառուսական վարչակարգը հրաժարվել է «ավանդական հայրիշխանական հանդուրժողականությունից կանանց նկատմամբ», քանի որ կանայք առաջատար դեր են խաղացել բողոքի ցույցերի ժամանակ։

Ինչպես նախորդ տարիներին՝ Չինաստանն ունի ամենամեծ թվով բանտարկված լրագրողները (127)՝ աշխարհի այլ երկրների համեմատ։ Առնվազն 10 լրագրող ձերբակալվել և բանտարկվել է Հոնկոնգում 2020 թվականի ամռանը Ազգային անվտանգության օրենքի ընդունումից հետո, որի նպատակն էր ավելի ուժեղ վերահսկողություն հաստատել Հոնկոնգի նկատմամբ։

Մյանմարում, 2021 թվականի ձմռանը ռազմական հեղաշրջումից և դրան հաջորդած զանգվածային բողոքի ցույցերից հետո 52 լրագրող է բանտարկվել, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ ձերբակալված լրատվամիջոցների աշխատակիցների թիվը երկուսն էր։ Ամենաշատ բանտարկված լրագրողների հնգյակում են նաև Վիետնամը (43) և Սաուդյան Արաբիան (31):

Անցած տարվա ընթացքում աշխարհում մահացել է 46 լրագրող (42 տղամարդ և 4 կին)։ Նրանցից 30-ը դարձել է կանխամտածված սպանության զոհ, 16-ը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։

Տաթև Ֆռանգյան