Արևելյան գործընկերությունը բռնում է հակամարտությունների կարգավորման ճանապարհը․ DW-ի անդրադարձը

Լուրեր

07.11.2024 | 14:31
ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ չեն լինի, քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ընթացիկ կուրսը․ Մակրոնի, Շոլցի և Տուսկի համատեղ հայտարարությունը
07.11.2024 | 14:22
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ ընտրություններն անվանել է անցյալի սխալները վերանայելու հնարավորություն
07.11.2024 | 14:17
Կիսո՞ւմ եք Փաշինյանի վարած քաղաքականությունն ամբողջ պատասխանատվությամբ. հարց նորանշանակ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 14:07
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
07.11.2024 | 14:06
Իրանը մահապատժի է դատապարտել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 4 անձի
07.11.2024 | 13:58
Կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին
07.11.2024 | 13:47
Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Մոնղոլիա
07.11.2024 | 13:39
Ձեզ ժամանակ ենք տալիս, ուսումնասիրե՛ք. զոհված զինծառայողների ծնողները դիմեցին Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:31
Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
07.11.2024 | 13:24
Վարորդիս դեմ հաղորդում եմ ներկայացրել Գլխավոր դատախազություն. Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:20
Ալիևը չի մասնակցի Բուդապեշտում մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
07.11.2024 | 13:19
Անհրաժեշտ է լրացուցիչ 1 մլրդ 48 մլն դրամ. Պապոյանը ծրագիր ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:16
Ուսուցիչը վճարում է 20% եկամտահարկ, ԱՁ սեփականատերը՝ 5% շրջհարկ. անհավասարությունը պետք է վերացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 13:11
Շոյգուն հայտարարել է, թե արևմտյան երկրները «խանգարում են Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը»
07.11.2024 | 13:08
Կապանում մեկնարկել է «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը
Բոլորը

ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) նախաձեռնության նպատակներից է Արևելյան Եվրոպայի վեց երկրներում կայունությունը։ Բայց այս տարածաշրջանում կայունություն չկա։ Դրանում հինգ պետություններ՝ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Հայաստանն ու Ադրբեջանը, ներգրավված են տարբեր տարածքային հակամարտությունների մեջ։ Իսկ Բելառուսում շարունակվում են կոշտ ռեպրեսիաները, որոնք սկսվել են 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իր պատմության ավելի քան տասը տարվա ընթացքում ԱլԳ-ն քիչ դեր է խաղացել այս հակամարտությունները լուծելու փորձերում: Բայց Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, ցույց տվեց, որ իրավիճակը սկսել է փոխվել։

Թեև միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին, ԱլԳ մի քանի երկրների ղեկավարներ, մասնավորապես՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ժամանել էին նախօրեին։ Դեկտեմբերի 14-ի կեսօրին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպեց երկու պատերազմող երկրների ղեկավարներին։ Նրանց բանակցությունները տևեցին ավելի քան չորս ժամ։

Նոյեմբերին Միշելը հեռախոսազրույցի ժամանակ արդեն հասցրել էր համոզել Փաշինյանին և Ալիևին՝ ուղիղ կապ հաստատել երկու երկրների պաշտպանության նախարարների միջև։ Այժմ ԵՄ Խորհրդի ղեկավարն առաջարկել է Եվրամիության օգնությունը՝ սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցում։ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են, որ սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու համար պետք է հետագա շոշափելի քայլեր ձեռնարկվեն ՝ լարվությունը նվազեցնելու համար, ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ։

Սա կարող է մեծ բեկում չթվալ, սակայն ԵՄ պաշտոնյաներից մեկը DW-ին ասել է, որ գագաթնաժողովի մթնոլորտը «դրական» էր՝ մասամբ Փաշինյանի և Ալիևի նախորդ օրվա հանդիպման շնորհիվ: Նրա խոսքով՝ ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելի իրադարձությունները նշել են «որպես շատ դրական զարգացում 30 տարվա հակամարտությունից հետո»։

Նույն կարծիքն է հայտնել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր շատ կարևոր պատմական ջերմ պահ էր: Մենք ողջունեցինք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերներին. այսօր նրանց երկխոսության մթնոլորտը բավականին դրական էր»,- ասել է նա և հավելել, որ սա «ԵՄ-ի և անձամբ Շառլ Միշելի մեծ ձեռքբերումն է»։

Զելենսկին հույս է հայտնել, որ «մի օր այդպես կլինի նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմում»։

Թե ինչ են այդ մասին կարծում Փաշինյանն ու Ալիևը, մնաց անհասկանալի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումից հետո ճեպազրույց չի տվել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։

Ավանդաբար, մինչ նախագահների և վարչապետների հանդիպումը, «Եվրոպա» շենքի գլխավոր դահլիճում կարելի էր հետևել նրանց։ DW-ն նշում է, որ երբ Ալիևն անբռնազբոսիկ զրույցի էր բռնվել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի, իսկ հետո՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, Փաշինյանը բացակայում էր դահլիճից։

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում մեծ ուշադրություն է դարձվել մեկ այլ հակամարտության ևս՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Եզրափակիչ ասուլիսում Շառլ Միշելը ևս մեկ անգամ զգուշացրել է, որ Ուկրաինայի դեմ Մոսկվայի հետագա ռազմական ագրեսիայի դեպքում կլինի «ուժեղ պատասխան» և ՌԴ-ն «բարձր գին» կվճարի։

Զելենսկին նույնպես իր հանդիպումների մեծ մասը նվիրել է այս թեմային։ Նա ԵՄ-ի իր գործընկերներին համոզել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ պետք է մտցվեն հնարավոր էսկալացիայից առաջ, քանի որ, նրա կարծիքով, դա կկանխի լարվածության աճը։

Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ավելի արտահայտիչ դեր ստացան անվտանգության հարցերը, ինչին ձգտում էր հատկապես Ուկրաինան։ Այսպիսով, փաստաթղթում ասվում է հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև դրանք կանխելու մտադրության մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է նաև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում երկխոսությունների և գործնական համագործակցության մասին։ Փաստաթուղթը նաև խոստանում է կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վարժանքներ։ Հռչակագիրը ողջունում է նաև ԵՄ-ի ջանքերը՝ հակամարտությունները կանխելու, դրանք լուծելու և վստահության ամրապնդման ուղղությամբ:

Ինչպես հայտնի է` վերջերս Եվրամիությունը փորձել է լուծել ոչ միայն Երևանի և Բաքվի հակամարտությունը, այլև Շառլ Միշելը միջնորդ է հանդես եկել Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունում։ Բացի այդ, դեկտեմբերի 15-ին ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են ստորագրել Բրյուսելի կողմից Քիշնևին 60 մլն եվրո հատկացնելու մասին՝ գազային ճգնաժամը հաղթահարելու համար։

Քանի որ ԵՄ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական նախագահ, նա հրավիրված չի եղել գագաթնաժողովին։ Միաժամանակ, հռչակագրում ափսոսանք է հայտնվել ԱլԳ-ին մասնակցությունը դադարեցնելու՝ Մինսկի որոշման կապակցությամբ։

«ԵՄ-ն ակնկալում է վերսկսել համագործակցությունը Բելառուսի իշխանությունների հետ, երբ ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ ժողովրդավարության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան