Ադրբեջանն ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ է բացում դեպի Արցախի գրավյալ Շուշի և Ակնա
Քաղաքականություն
14.12.2021 | 17:19Ադրբեջանը պատրաստվում է հունվարի 15-ից կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումներ է բացում դեպի Արցախի գրավյալ Շուշի և Ակնա։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Շուշի ավտոբուսներն ուղևորվելու են Բաքվից, Ֆիզուլիի շրջանի Այմեդբեյլի գյուղից և Վարանդայի միջազգային օդանավակայանից։ Ակնա ավտոբուսային ուղևորափոխադրումներն իրականացվելու են Բաքվից, ասվում է Ցամաքային տրանսպորտի պետական գործակալության հայտարարության մեջ։
Գործակալությունը նաև այս երթուղիներով ուղևորափոխադրողների մրցույթ է հայտարարել։ Սկզբնական շրջանում ուղևորափոխադրումներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ, հետագայում դրանց թիվը կավելացվի։
Էմմա Չոբանյան