ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրել է հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «ագրեսիվ գործողությունների» մեջ

Լուրեր

17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է Չինաստանին հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որոնք սպառնում են ազատ բեռնափոխադրումներին և տարեկան ավելի քան 3 տրիլիոն դոլար արժողությամբ միջազգային առևտրին։

«Տարածաշրջանի երկրները ցանկանում են, որ այս վարքագիծը փոխվի, մենք՝ նույնպես»,- ասել է Բլինքենը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ունեցած ելույթում:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ՝ «պաշտպանելու կանոնների վրա հիմնված կարգը»։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Չինաստանն իր գործողություններով տարածաշրջանում լուրջ անհանգստություններ է առաջացրել։

«Հենց այս պատճառով էլ մենք որոշել ենք ապահովել Հարավչինական ծովում ազատ նավագնացությունը, որտեղ Պեկինի ագրեսիվ գործողությունները սպառնում են տարեկան 3 տրիլիոն դոլարից ավելի առևտրաշրջանառությանը»,- հայտարարել է Բլինքենը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան, ռազմավարական կարևորություն ունեցող հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի ազդեցության  մեծացման ֆոնին, AUKUS դաշինքն են ստեղծել։

Տաթև Ֆռանգյան