Հրատապ լուծումներով Սյունիքի բնակավայրերն ապահովված են կապով՝ կտրվածներ չկան․ 7 ճանապարհ կասֆալտապատվի գարնանից․ Գնել Սանոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ

-Պարո՛ն Սանոսյան, երբ ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետեր տեղադրեցին, Սյունիքի մի շարք բնակավայրեր տեղաշարժման բարդությունների առաջ կանգնեցին։ Ի՞նչ դրության մեջ են այսօր հայտնվել Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Ճակատենը, Նոր Հանդ, Ծավ գյուղերը, լուծվա՞ծ են տեղաշարժման խնդիրները։

-Այս խնդիրները երբ առաջացան, մենք փորձեցինք երկու տեսակի լուծում տալ՝ հրատապ և ժամանակի մեջ։ Հրատապն այն էր, որ ապահովեինք մեր բնակավայրերի կապը մյուս գյուղերի ու քաղաքների հետ։ Պետք է ասել, որ դա մեզ հաջողվել է՝ չկա որևէ բնակավայր, որը կտրված է, կապ չունի, ընդ որում՝ բնակավայրեր ունենք, որոնք երկու-երեք ուղղությամբ ճանապարհ ունեն։ Արդեն երկարատև ժամանակահատվածում մենք որդեգրել ենք հետևյալ ռազմավարությունը՝ վեց-յոթ ճանապարհ կա, որոնք, բարեկարգմանը զուգընթաց, նախապատրաստում ենք ասֆալտապատման։ Մեր նպատակը հետևյալն է՝ դեպի գարուն աշխատել ողջ ձմռան ընթացքում, բաց պահելով նաև ճանապարհը, որը շահագործման ենթակա կլինի, բայց գարնանը կսկսվի այդ ճանապարհների ասֆալտապատումը։

Թվարկեմ դրանք՝ Խոտ-Որոտան ավտոճանապարհն է, որը մոտ տասը կիլոմետր երկարություն ունի, որից մոտ տասը կիլոմետրը շատ լավ վիճակում է, 3 կիլոմետրի վրա աշխատանքներ են տարվում, գարնանը կասֆալտապատենք։ Այդտեղից ևս մեկ ճանապարհ ենք նախատեսում կառուցել՝ Խոտ չհասած՝ դեպի Գորիս ուղղությամբ, որպեսզի Որոտանի բնակիչներն ավելի կարճ ճանապարհով հասնեն Գորիս։ Դա վերաբերում է նաև Շուռնուխից գնացող մեր բնակիչներին։

Կա Շուռնուխ-Բարձրավան ճանապարհը, որը հետո միանում է Տաթև-Աղվանի ճանապարհին, դա նույնպես կառուցվում է։ Ունենք նաև Տանձավեր-Շուռնուխ ճանապարհը, որը լրացուցիչ կառուցվում է։ Դեպի Ճակատեն արվում է երկու աշխատանք․ առաջին հերթին՝ մենք փորձեցինք Կապան-Գեղանուշ-Ճակատենը կարգի բերել, խճապատել, մաքրել, որոշ հատվածներում լայնացնել, որպեսզի օգտագործելի լինի։ Կարող եմ ասել՝ դա մեզ հաջողվեց, թեև աշխատանքները դեռ շարունակվում են։ Մեծ մասամբ, բոլոր մեքենաների համար անցանելի են։ Մենք կարողացանք այդտեղ երկու մեքենա ձեռք բերել, տրամադրել համայնքին, որպեսզի մշտական ուղևորափոխադրումներ իրականացվեն, և բնակիչները կարիք չունենան իրենց մեքենաներով տեղաշարժվելու։

Կապանից Ճակատենք մենք մոտ 9 կմ ճանապարհ ենք կառուցում, որի 4 կիլոմետրի վրա արդեն հողային աշխատանքներն արվել են։ Նպատակ ունենք, ամբողջ ձմռանն աշխատելով, գարնանը բերել ասֆալտային իրավիճակի։ Այդպիսով ոչ միայն լրացուցիչ ճանապարհ կունենանք, այլև հակառակորդի դրած մաքսակետերը կդառնան անիմաստ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան