Ֆաբիանո Կարուանան՝ GRENKE Chess Classic մրցաշարի հաղթող

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

Աշխարհի չեմպիոն Կարլսենը առաջատարից հետ մնաց 1 միավորով և գրավեց 2-րդ տեղը. տեղեկացնում է chessfed.am-ը:

Ֆաբիանո Կարուանան, հավակնորդների մրցաշարում հաղթանակից հետո,դարձավ նաև GRENKE Chess Classic 2018 մրցաշարի հաղթող:

Մրցաշարում առաջինն ավարտվեց Արոնյան-Բլյուբաում պարտիան: Արոնյանը պարտիան սկսեց e4 քայլով և ակնհայտորեն ավելի լավ էր պատրաստված մրցակցից, քանի որ Բլյուբաումը առաջին 15 քայլի համար ծախսեց 45 րոպե: Այնուհանդեերձ, Արոնյանը որևէ առավելություն չկարողացավ ստանալ և 41-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը: Արոնյանը մրցաշարում 1 հաղթանակ տոնեց և 8 պարտիա ավարտեց հաշտությամբ՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր, իսկ Բլյուբաումը 9 հնարավորից վաստակեց 4.5 միավոր, ինչը շատ բարձր արդյունք է պատանի շախմատիստի համար: Հաջորդը հաշտությման ավարտվեցին Յիֆան – Նայդիչ, Մեյեր – Վաշիե-Լագրավ պարտիաները:

Բեմում պայքարը շարունակվում էր Անանդ – Կարլսեն և Վիտյուգով – Կարուանան պարտիաներում: Հենց այս դիմակայություններում էլ որոշվելու էր մրցաշարի հաղթողը: Կարլսենը Կարուանային զիջում էր կես միավորով և չնայած այն փաստին, որ Անանդի հետ խաղում սևերով, պարտիայի հենց սկզբից միտված էր միայն հաղթանակին: Պարտիան անցավ շատ բարձր խաղային մակարդակով և 41-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Միմյանց դեմ երկու աշխարհի չեմպիոն կոչման մրցախաղ անցկացրած Կարլսենը և Անանդը, չնայած գոհ չլինելով իրենց ընդհանուր մրցելույթներից, բակականին բարձր տրամադրություն ունեին և պատրաստակամությամբ քննարկեցին նոր ավարտված պարտիան:

Վերջինն ավարտվեց Վիտյուգով – Կարուանա պարտիան: Սևերով խաղացող Կարուանա պարտիայի հենց սկզբից ստացավ մեծ առավելություն և չնայած այն փաստին, որ ոչ-ոքիով ապահովում էր մրցաշարի հաղթողի տիտղոսը, իսկ դիրքը, չնայած Կարուանայի մեծ առավելություն, բավականին բարդ էր, ԱՄՆ ներկայացնող գրոսմայստերը ոչ-ոքի չառաջարկեց: Կարուանան խաղից հետո նշեց, ոչ իր մտքով երբեք չէր անցել ոչ-ոքի առաջարկել և նա միտված միայն հաղթանակի:

Կարուանան 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Կարուանան 1 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մագնուս Կարլսենից: Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը և Լևոն Արոնյանը վաստակեցին 5-ական միավոր և կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Վաշիե-Լագրավը գրավեց 3-րդ հորիզոնականը: