Սահմանադրությունը փոխելու՝ իշխանության հերթական փորձը. կփոխվի՞, արդյոք, կառավարման մոդելը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:05
Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարությունը սահմանադրական փոփոխությունների նոր գործընթաց է նախաձեռնում: Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցն առաջարկում է ձևավորվել սահմանադրական փոփոխությունների խորհուրդ, որի աշխատանքի վերջնարդյունքը կլինի սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը:

Խորհրդի կազմում լինելու են 3 խորհրդարանական, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը, օմբուդսմենը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչը։ Արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մրցութային կարգով են ընտրվելու։
Խորհուրդն իր հերթին ընտրելու է 5 քաղաքական ուղղվածություն չունեցող գիտնական մասնագետների, որոնք էլ կզբաղվեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, այնուհետև՝ նախագծի մշակմամբ։

Վարչապետի որոշմամբ՝ սահմանվելու են այն չափանիշները, որոնց պետք է բավարարեն հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական ուժերը՝ մրցույթին իրենց թեկնածունին առաջադրելու համար: Օրինակ՝ արտախորհրդարանական ուժերի դեպքում այդ ուժերը վերջին 5 տարում պետք է մասնակցած լինեն ԱԺ ընտրություններին, իսկ ՀԿ-ների դեպքում կան չափանիշներ գործունեության ոլորտների մասով:

ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի խոսքով՝ խորհուրդը կձևավորվի ամենաուշը մինչև 2022 թվականի մարտը: Թե հարցերի ինչ շրջանակ է լինելու խորհրդի օրակարգում, Դադունցը չի հստակեցնում, միայն ընդգծում է՝ այդ ամենը ձևավորվելիք խորհրդի իրավասության դաշտում է:

Միգուցե սկզբնական շրջանում որոշ թեմաներ ընտրվեն, որոնց ուղղությամբ պետք է աշխատել, օրինակ՝ նույն խորհրդարանական կառավարման ձևի ընտրությունը կամ դատական ատյանների միավորումը: Այս հարցերը խորհուրդը կպատվիրակի այդ մասնագիտական հանձնաժողովին, որպեսզի դրա շուրջ աշխատեն:

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո իշխանությունը փորձել է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, սակայն նախորդ փորձը ավարտին չհասավ տարբեր պատճառներով: Փոփոխությունների համատեքստում ամենից շատ քննարկվող հարցերից մեկն էլ երկրում կառավարման մոդելի հնարավոր փոփոխության հարցն է եղել: Այս հարցում մինչև հիմա էլ հստակ չէ իշխանության դիրքորոշումը: Ինքը՝ Նիկոլ  Փաշինյանը տարբեր փուլերում հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ է հնչեցրել:

Տիգրան Դադունցն ասում է՝ կառավարությունը որոշում կկայացնի բոլոր հնարավոր կողմերին լսելուց հետո:

Թեմայի շուրջ նոյեմբերի սկզբին նախարար Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցած «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ վերապահումներ ունի Արդարադատության նախարարության ընտրած ձևաչափի վերաբերյալ։

Հակոբյանը, այդուհանդերձ, համարում է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ գործող Սահմանադրությունը ճգնաժամային իրավիճակներում հստակ լուծումներ չի առաջարկում: Հիշեցնում է՝ դեռ 2015-ին, երբ փոխվեց Սահմանադրությունը, իրենք դեմ  էին:

«Այն ժամանակ էլ քննադատությունը մեծ էր մեր կողմից, որ Հայաստանում առաջնային մանդատով մի մարմին է գործում՝ Ազգային ժողովը, մինչդեռ նախկինում երկու առաջնային մանդատով օժտված մարմին կար, մեկն էլ նախագահն էր, և լեգիտիմության առումով դա ավելի լավ մոդել էր: Ես չեմ ուզում ջատագովել կիսանախագահական համակարգը, հնարավոր է՝ քննարկումներ լինեն և հասկանանք, որ նորից անցումը կառավարման այլ համակարգի նպատակահարմար չէ, բայց այդ բոլոր պատճառները պետք է քննարկվեն»,- ասում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե իշխանությունը Սահմանադրության հնարավոր փոփոխության հետ կապված հստակ դիրքորոշում չունի: Ասում է՝ այդ հարցը ներառված է իրենց նախընտրական խոստումներում և այդ ուղղությամբ քայլեր արվում են: Ինչ վերաբերում է կառավարման մոդելի հնարավոր փոփոխությանը, իշխանական պատգամավորն ընդունում է՝ այս հարցում միասնական դիրքորոշում դեռ չունեն:

«Կառավարման մոդելի փոփոխություն մեզ պետք չէ, այս փուլում չեմ կարծում, որ դա պետք է քննարկենք։ 2015-ին և 2018-ին անցում ենք կատարել և շանս պետք է տանք այս մոդելին»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։

Եթե այս անգամ էլ չլինեն ֆորսմաժորային զարգացումներ և նախորդի նման գործընթացը կանգ չառնի, ապա ամենաուշը 2022 թվականի դեկտեմբերին պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, իսկ արդեն 2023-ի հունիսին՝ նախագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արև Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: